«Տղաս հասուն է, իրեն հարցրեք». Երվանդ Զախարյան. «ՀԺ»
«Հայկական Ժամանակ» թերթը սեպտեմբերի 17-ի համարում տեղեկացրել էր, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Արտակ Զախարյանը աշխատանքից ազատման դիմում էր գրել, որը Սերժ Սարգսյանի կողմից բավարարվել է:
Հիշեցնենք, նաև, որ Արտակ Զախարյանը էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի որդին է:
Երեկ «Հայկական Ժամանակ»-ի թղթակիցը Երվանդ Զախարյանից հետաքրքրվել է, թե ո՞րն է որդու դիմում գրելու պատճառը, ինչին նա արձագանքել է. «Տղաս հասուն է, իրեն հարցրեք, դա իր որոշումն է»:
Այլ հարցերի նախարարը հրաժարվել է պատասխանել է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան