Վարդան Ղուկասյանի եղբորորդին Արթիկ» ՔԿՀ-ում «բեսպրեդել» էր սարքել. «Ժողովուրդ»
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն` Վահե Ղուկասյանին, «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ: Այնտեղ, ուր նա կրում էր իր պատիժը կալանավորվելու առաջին օրերից:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Ղուկասյանը «Արթիկ» ՔԿՀ-ում «բեսպրեդել» է փորձել հաստատել, քանի որ այնտեղ նրա համար առավել հարմարավետ պայմաններ են եղել` պատիժը կրելու համար: Նա բանտում հակամարտության մեջ է մտել անգամ քննիչի հետ և, հակառակ ՔԿՀ ղեկավարության հրահանգների, չի ենթարկվել կարգուկանոնին ու տեսազանգի միջոցով զրուցել է իր ընկերուհու հետ:
«Ամենայն հավանականությամբ, ՔԿՀ ղեկավարությունը «գլուխն ազատելու» համար խնդրել է երևանյան վերադասին` Վահե Ղուկասյանին «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխել»,-գրել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան