Հայաստանի պետական կամերային նվագախումբը վերադարձել է Հայաստան՝ կրկնակի հյուրախաղերի հրավերքներով
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հյուրախաղերից վերադարձել է կրկնակի հյուրախաղերի հրավերքներով: Panorama.am-ին այս մասին հայտնում են նվագախմբի մամուլի ծառայությունից:
Նշենք, որ նվագախումբը հյուրախաղերից վերադարձել է սեպտեմբերի 14-ին:
Նվագախումբը` գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, այս շրջագայության ընթացքում ութ համերգով հանդես է եկել Ֆրանսիայի և Շվեյցարիայի մի շարք քաղաքներում(սեպտեմբերի 3-12-ը)՝ ցուցադրելով բարձրագույն կատարողական արվեստ: Նվագախումբը համագործակցել է նաև երաժիշտներ Անաստասիա Շապովալի /ջութակ/ և Խավիեր Չաթիլոնի /թավջութակ/, 14-ամյա ջութակահար Դիանա Ադամյանի հետ:
Բացառապես բոլոր համերգների ծրագրում ընդգրկված է եղել հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Սեպտեմբերի 7-ին Ժնևի Վիկտորիա Հոլ-ում կայացած համերգի ավարտին հնչել է Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը»` փոխադրված 4 դաշնամուրի և նվագախմբի համար, որի փոխադրումը Վահան Մարտիրոսյանը պատվիրվել էր հատուկ այդ երեկոյի համար: