«Իսլամական պետությունը» ևս մեկ գերու մասնակցությամբ տեսահոլովակ է հրապարակել
«Իսլամական պետություն» խմբավորումը բրիտանացի լրագրողի մասնակցությամբ նոր տեսահոլովակ է տեղադրել YouTube-ում: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Տեսագրությունում լրագրող Ջոն Քենթլին կրում է գազարագույն զգեստ և հարց է տալիս, թե ինչու իրեն ու մյուս գերիներին անօգնական թողեցին և ԱՄՆ-ն, և Մեծ Բրիտանիան: Քենթլին հայտարարում է, որ նա մի քանի թողարկումներում կպատմի խմբավորման մասին, և թե ինչպես է արևմտյան մամուլը կարողացել ճշմարտությունը շրջադարձել և շահարկել: Լրագրողը նաև ասել է, որ ելույթ է ունենում այն պատճառով, քանի որ գրոհայինները նրան սպառնում են, և ինքը չգիտի, արդյոք կենդանի կմնա, թե ոչ:
«Այժմ ես գիտեմ, դուք մտածում եք, որ ես դա անում եմ այն պատճառով, որ իմ գլխին ատրճանակ է պահած: Այո, ես գերության մեջ եմ: Ես չեմ կարող դա հերքել, սակայն ես հրաժարվել եմ իմ երկրից, ու իմ կյանքը «Իսլամական պետության» ձեռքում է: Ես կորցնելու ոչ մի բան չունեմ»,-ասել է լրագրողը:
Քենթլինը տեսագրությունում նշում է, որ խմբավորումը իրեն պատանդ է վերցրել 2012 թվականի նոյեմբերին: Նա աշխատել է Sunday Times, Sun և Sunday Telegraph պարբերականների համար:
Նրա խոսքով, եվրոպական երկրների կառավարությունները բանակցել են իրենց գերիներին ազատելու համար, մինչդեռ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան տարբեր կերպ են գործել:
Հիշեցնենք, որ «Իսլամական պետությունը» վերջերս գլխատել է երեք գերու` լրագրողներ Ջեյմս Ֆոլեյին և Սթիվեն Սոթլոֆին, հումանիտար կազմակերպության աշխատակից Դևիդ Հեյնսին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում