Սաակաշվիլիի ունեցվածքի վրա կալանք է դրվել
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակշվիլու և նրա ընտանիքի անդամների ունեցվածքի վրա կալանք է դրվել: Այս մասին, «Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, հայտարարել է նախկին նախագահի փաստաբանը: Կալանք է դրվել Սահակշվիլու տան, կնոջը պատկանող անշարժ գույքի, նրա տատիկին ու մորը պատկանող հողամասերի ու ավտոմեքենաների վրա:
Վրաստանի գլխավոր դատախազությունն այդ առթիվ առայժմ հայտարարություն չի արել:
Հիշեցնենք, որ նախկին նախագահը մեղադրվում է ավելի քան հինգ մլն դոլար բյուջետային փողերը սեփական կարիքների համար ծախսելու, լիազորությունները չարաշահելու, «Իմեդի» հեռուստաընկերությանն ապօրինի տիրանալու և այլ հանցագործությունների մեջ:
Նախորդող հրապարակում՝
Սաակշվիլիի պաշտպանները բողոքարկել են դատարանի որոշումը