Կաուչուկ իրանական գազի դիմաց. ինչպե՞ս վերագործարկել «Նաիրիտը»
Հայաստանի հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը իր տարբերակներն ունի «Նաիրիտ»-ի վերագործարկման վերաբերյալ: Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում ընթացող քննարկման ժամանակ նա, օրինակ, տեղեկացրեց, որ այն կարծիքին է, որ Ռուսաստանն այսօր ավելի քան երբևէ կարիք ունի, որպեսզի «Նաիրիտ»-ը վերագործարկվի` պատժամիջոցների, Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների և մնացածի հետ կապված: Ու նշեց, որ նամակ է գրել ռուսական խոշոր ընկերություններից մեկին` տեղեկացնելով, որ «Նաիրիտ»-ի հարցում որևէ տեղաշարժ չկա և գուցե իրենք մտածեն այդ ուղղությամբ:
Վ.Սաֆարյանը նշեց, որ հարկավոր է նաև փորձել իրանցիներին ներգրավել «Նաիրիտ»-ի վերագործարկման հարցում.«Օրինակ` իրանական գազ ստանալ, իսկ դրա դիմաց վճարել արտադրված կաուչուկով»:
«Մենք մենեջմենթի պակաս ունենք, պետք է կարողանանք «Նաիրիտի» մասին լավ գովազդ անել, տեղեկացնել պոտենցիալ ներդրողներին գործարանի մասին»,- նշեց Վ.Սաֆարյանը:
Հարակից հրապարակում`
Այսպես շարունակելն ահնարին է. Ե.Զախարյանը` «Նաիրիտ»-ի մասին