Մեկ շաբաթում բանկերի կողմից տրամադրվել է 54.9 մլն դոլար
2014թ-ի սեպտեմբերի 16-ից 19-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77,299,149 դոլար 407.52 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 109,720,735 ԱՄՆ դոլար 408.63 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 11,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 407.61 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 150,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 408.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,678,970 EUR 525.73 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12,365,955 EUR 529.34 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ` սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 54.9 մլն ԱՄՆ դոլար: