Էբոլա վիրուսով վարակվածների թիվը 2015-ի հունվարի վերջին կարող է հասնել 550 հազարի
Էբոլա վիրուսով վարակված մարդկանց թիվը 2015-ի հունվարի վերջին կարող է հասնել 550 հազարի: Այս մասին գրում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը՝ հղում անելով Bloomberg գործակալությունը:
Ըստ գործակալության` այսպիսի եզրահանգման են եկել ԱՄՆ-ի համաճարակների վերահսկման և կանխարգելման կենտրոնի աշխատակիցները:
Ըստ տվյալների, զեկույցը, որտեղ կտեղետվի համապատասխան վիճակագրությունը, կհրապարակվի մյուս շաբաթ:
Ամերիկացի մասնագետների կարծիքով, եթե հրատապ քայլեր չձեռնարկվի հիվանդության զսպման համար, ապա առաջիկա չորս ամիսների ընթացքում հիվանդների թիվը հարյուր հազարնեորվ կավելանա:
Շաբաթվա սկզբին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունեցել Ատլանտա քաղաքում և նշել, որ 3 հազար զինծառայող կուղարկի Աֆրիկայի արևմուտք՝ համաճարակի դեմ պայքարողներին օգնելու: Բացի դրանից նա հայտնել է, որ մտադիր է 500 մլն դոլար հատկացնել հիվանդությանը հակազդելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա