Եռյակ-Դաշնակցություն պատերազմը թեժանում է. «Հրապարակ»
Դաշնակցության և եռյակի միջև պատերազմը շարունակվում է: Իսկ դա սկսվեց այն պահից, երբ ՀՅԴ-ն որոշում կայացրեց չմասնակցել հոկտեմբերի 10-ի հանրահավաքին: ԲՀԿ և ՀԱԿ-ամերձ կայքերը լայնամասշտաբ գրոհ սկսեցին քառյակի սառեցված անդամի դեմ: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Երեկ լրատվամիջոցներում հետաքրքիր ինֆորմացիա էր պտտվում այն մասին, թե ինչպես է ՀԱԿ կուսակցության փոխնախագահ Արամ Մանուկյանն իրենց համակիրների հետ հանդիպման ժամանակ «մերկացնում» Դաշնակցությանը:
…Նա ՀՅԴ-ի ծախվածության վերաբերյալ կոնկրետ փաստեր էր նշել՝ բացատրել էր, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների կազմակերպչական լիազորություններն ու դրանից բխող ֆինանսական եկամուտները բաժին են հասնելու ՀՅԴ-ին և դա է նրանց իշխանամետ դառնալու հիմնական պատճառը: ՀԱԿ փոխնախագահը նաև ակնարկել է, թե չի բացառվում, որ ՀՅԴ-ն նախապես էր Սերժ Սարգսյանի կողմից ուղարկել քառյակ` ընդդիմադիրի դերակատարությունը ստանձնելու նպատակով: Ի դեպ, երեկ նույն տրամաբանության մեջ նաև ԲՀԿ-ական կայքերում էր հոդված հայտնվել»:
Արամ Մանուկյանը երեկ «Հրապարակ»-ի հետ զրույցում հերքել է, թե ինքը նման զրույց է ունեցել, ասել է, որ ՀՅԴ-ի վերաբերյալ իր կարծիքը կարող ենք իմանալ Կենտրոնի «Ուրվագիծը» դիտելով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան