Հաղիղաթփուր. Իրանը մտահոգված է Ադրբեջանում Իսրայելի ռազմական ներկայությամբ
«Ադրբեջանը պետք է Իրանի հետ հարաբերվելիս անկեղծ լինի»,-այդ մասին իրանական «Ղաֆղազ.իռ» կայքի հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Մանսուր Հաղիղաթփուրը:
Իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով օրերս Իսրայելի պաշտպանության նախարարի՝ Ադրբեջան կատարած այցին, նշել է, որ Իրանը մտահոգված է Ադրբեջանում Իսրայելի ռազմական ներկայությամբ:
Մանսուր Հաղիղաթփուրը, անդրադառնալով Իրանի կողմից վնասազերծված իսրայելական անօդաչուին, նշել է. «Ւրանի Մեջլիսն իսրայելական անօդաչուին թռիչքի թույլտվություն տված երկրին պատժելու նպատակով գործողությունների փաթեթ է մշակում»:
Նշենք, որ օրերս Իրանի ԶՈւ հակահրթիռային պաշտպանության ուժերի կողմից Նաթանզի շրջանում վնասազերծվել էր իսրայելական արտադրության անօդաչու սարք: Իսրայելական անօդաչու ինքնաթիռի վնասազերծումից հետո Իրանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Սեյյեդ Մասուդ Ջազայերին հայտարարել էր, որ անօդաչուն Իրանի տարածք է ներխուժել երկրի հյուսիսում գտնվող ԽՄՀՄ նախկին հանրապետություններից մեկից:
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) մոտ կանգնած «Թաբնաք.իր» կայքի մեկնաբանն էլ, անդրադառնալով անօդաչուի կործանման փաստին, գրել է. «Այդ դեպքից դեռ երկու տարի առաջ ռազմական փոձագետները նշում էին, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին տրամադրված «Հերմես 450» մոդելի անօդաչու ինքնաթիռների գործառույթն իրանա-ադրբեջանական սահմանում հետախուզական գործողություններ իրականացնելն էր»:
Թեմայի առնչությամբ մեկնաբանություն՝
Բաքուն այնուամենայնիվ որոշեց խախտել Իրան-Ադրբեջան հարաբերություններում հաստատված «հրադադարը»