Իրանի ԱԳ նախարար. Եթե հակառակ կողմը պատրաստ լինի ընդունել ծանր որոշում, ապա հնարավոր է հասնել համաձայնության
«Եթե հակառակ կողմը պատրաստ լինի ընդունել ծանր որոշում, ապա հնարավոր է միջուկային հարցում հասնել համաձայնության»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարը Նյու Յորքում Իրանի ներկայացուցչությունում Նորվեգիայի ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպման ժամանակ, անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ այս օրերին Իրանի և «5+1 խմբի» միջև ընթացող բանակցություններին, մասնավորապես նշել է. «Եթե հակառակ կողմը պատրաստ լինի ընդունել ծանր որոշում, ապա հնարավոր է միջուկային հարցում հասնել համաձայնության հասնել նույնիսկ մինչև նոյեմբերի 24-ը»:
Նշենք, որ 2013թ. նոյեմբերի 24-ին Ժնևում Իրանի և «5+1 խմբի» միջև համաձայնագիր էր ստորագրվել, համաձայն որի՝ վեցամսյա ժամկետում համապարփակ համաձայնագիր ստորագրելու նպատակով կողմերը պետք է բանակցություններ անցկացնեին: Ս.թ. հուլիսի 20-ին ավարտվեցին բանակցությունները, սակայն կողմերն այդպես էլ համաձայնության չեկան. Որոշում կայացվեց բանակցությունների ժամկետը երկարացնել ևս 4 ամսով, մինչև 2014թ. նոյեմբերի 24-ը:
Հավելենք, որ Իրանի փոխարտգործնախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին, օրերս անդրադառնալով միջուկային խնդրի շուրջ ընթացող բանակցային գործընթացին, մասնավորապես նշել էր. «Իրանի Իսլամական Հանրապետությունը լրջորեն է մոտենում բանակցություններին և մինչև վերջին պահը կմնա միջուկային հարցով անցկացվող բանակցությունների սեղանի շուրջ և չի լքի այն, սակայն Իրանը միևնույն ժամանակ չի էլ պատրաստվում հրաժարվել իր իրավունքներից»:
Անդրադառնալով ուրանի հարստացման աշխատանքներին՝ փոխնախարար Արաղչին ասել էր. «Ուրանի հարստացման Իրանի ծրագիրն ունի արդյունաբերական ուղղվածություն և երկրի արդյունաբերական կարիքները բավարարելու համար պետք է հասնենք մեր նախանշած նպատակներին: Ինչ վերաբերում է Արաքի ռեակտորին, ապա այն ևս մեզ համար կարևոր հարց է. ընդունում ենք, որ ծանր ջրի ռեակտորի հետ կապված մտահոգություններ կան: Իհարկե, նրանք, որոնք ցանկանում են ձեռք բերել միջուկային զենք, ծանր ջրի ռեակտորը դա իրականացնելու համար միջոց է, սակայն Իրանը նման ցանկություն չունի և չի էլ ունենա: ԻԻՀ հոգևոր առաջնորդի արձակած ֆեթվան, ինչպես նաև երկրի ռազմական դոկտրինը մերժում են միջուկային զենքը»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում