ՀՀԿ-ական կանանց միջև դարձյալ կռիվ է ընկել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ ՀՀԿ-ական կանանց միջև կրկին «կռիվ է ընկել»: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր որոշել է այցելել Արագածոտնի մարզում գտնվող Արշակունիների դամբարան ու խնդրել է, որ իրեն ԱԺ պատգամավորների «ցուցակ» ներկայացնեն, որոնք կարող են ուղեկցել իրեն: Ու սա հերթական «թեժ» մրցակցության պատճառ է դարձել ՀՀԿ կանանց միջև: Եվ երկար կսմիթներից հետո հաղթել են երկուսը:
Որոշում է կայացվել, որ ՀՀԿ կանանցից Հ. Աբրահամյանի հետ Աղձիք են մեկնելու ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանն ու Շուշան Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ վերջին քառօրյայի հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանը մտահոգություն էր հայտնել Արագածոտնի Աղձիքի տարածքում գտնվող Արշակունիների դամբարանի վերաբերյալ ու նշել, որ այն փրկության կարիք ունի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան