Հասարակություն 20:00 20/09/2014

Հայտարարություն` ընդունված Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի կողմից

Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի կողմից ընդունվել է հայտարարություն. «Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովը, որը կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին, վերստին հաստատեց, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք գործակցության հետագա ընդլայնումն ու զարգացումը նպաստում է համազգային առաջնահերթությունների հստակեցման և իրականացման գործընթացին, հայ ժողովրդի անվտանգ գոյատևմանը, ազգային շահերի ու նպատակների շուրջ հայության համախմբմանը:

Ողջ հայությունն իր միասնական ջանքերը պետք է նպատակաուղղի.
• Հայաստանի Հանրապետության առավել զորացմանը, հետագա առաջ-ընթացին և ապահովությանը,
• Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի և միջազգային իրավունքի հիման վրա լուծմանը,
• Սփյուռքի առավել կազմակերպմանը,
• ազգային ինքնության պահպանմանը և աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբմանը,
• Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, դատապարտմանը և հետևանքների վերացմանը,
• հայ եկեղեցու շուրջ հայության համախմբմանը,
• արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի օգնությանն ու աջակցությանը:

Մենք` համաժողովի մասնակիցներս,
նկատի ունենալով աշխարհաքաղաքական զարգացումներն ու տարածաշրջանի մարտահրավերները`
հռչակում ենք

1. հետևյալ համազգային առաջնահերթությունները՝ որպես Հայաստան-Սփյուռք գործակցության գաղափարական հենք.
1.1 Հզոր և ապահով Հայաստանի կառուցում
Մենք հաստատում ենք, որ միասնական ջանքերով շարունակելու ենք կառուցել ապահով Հայաստան՝ առավել անվտանգ և հզոր դարձնելով այն:
Հայաստանը համայն հայության Հայրենիքն է, և Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծումը, համահայկական ծրագրերի իրականացումը հնարավոր են միայն հայության մտավոր, նյութական և կազմակերպչական կարողությունների ու հնարավորությունների մեկտեղմամբ, քանզի Հայրենիքի զարգացման, անվտանգության համար պատասխանատվություն կրում է ամեն մի հայ` անկախ բնակության վայրից:

Հայաստանում աղքատության և արտագաղթի մակարդակի կրճատման կարևոր ճանա-պարհը պետական-վարչական, ընկերային և տնտեսական /գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, առևտուր, սպասարկում, տեղեկատվական տեխնոլոգիաներ, սննդարդյունաբերություն, էկոլոգիա, հանքարդյունաբերություն, էներգետիկա, քաղաքաշինություն և այլն/ բնագավառներում իրականացվող բարեփոխումների շարունակականությունն է, գործարար միջավայրի բարելավումը, ներդրումների ծավալների ավելացումը, աշխատ-տեղերի ստեղծումը, ավելի մեծ թվով սփյուռքահայերի ներգրավումը տնտեսության մեջ և նրանց շահ ստանալու համար պայմանների ապահովումը:
Մեր միասնության գերխնդիրը պետք է լինի ապագա սերունդներին թողնել զարգացած և ժողովրդավարական, հզոր և ապահով Հայաստան:

1.2. Անկախ և անվտանգ Արցախ
Մենք հպարտ ենք Արցախում ապրող մեր ժողովրդի խիզախությամբ և տոկունությամբ:
Համաժողովրդական ազատագրական պայքարի շնորհիվ Արցախի ժողովուրդը 23 տարի շարունակ կառուցում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և ժողովուրդների ազատ ինքնորոշման սկզբունքի վրա:
ԼՂՀ ընկերային-տնտեսական խնդիրների լուծումը իրականացվել և իրականացվում է նաև սփյուռքահայության նպատակային աջակցության շնորհիվ:

Մենք միասնաբար պայքարելու ենք` Լեռնային Ղարաբաղի խնդիրը քաղաքական-դիվանագիտական հարթության վրա լուծելու համար և սատարում ենք Մինսկի խմբի համանախագահների գործադրած ջանքերին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ միջազգային իրավունքի՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հիման վրա:

Ողջ հայությունը հնարավոր բոլոր միջոցներով պայքարելու է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության, ուժի կիրառման սպառնալիքի ամենօրյա դրսևորումների, հայկական սահմանների նկատմամբ ոտնձգությունների և ռազմատենչ կեցվածքի դեմ:
Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում տարբեր երկրների նահանգային, քաղաքային իշխանություններին, որոնք ճանաչել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, ինչը վկայում է այդ իշխանությունների և ժողովուրդների արդար դիրքորոշման և բարի կամքի, ինչպես նաև տեղերում հայկական կառույցների նպատակային աշխատանքի մասին, որը պետք է ընդլայնվի և շարունակական դառնա:

Մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մեր պատմական Հայրենիքի մասն է, և նրա ճակատագիրը բախտորոշ նշանակություն ունի ողջ հայ ժողովրդի համար, ուստի մեր պայքարը կշարունակվի մինչև ղարաբաղյան հիմնախնդրի արդարացի և վերջնական կարգավորումը:

1.3. Կազմակերպված Սփյուռք
Մենք՝ համայն հայության ներկայացուցիչներս, հաստատում ենք, որ հայ ժողովրդի և Հայաստանի պատմական զարգացման ներկա հանգրվանին Սփյուռքը կարևորագույն գործոն է թե' հայ դատի պայքարին ավելի մեծ թափ հաղորդելու, թե' Հայաստանի Հանրապետության և ԼՂՀ-ի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը Սփյուռքի համակարգված մասնակցության ապահովման համար:

Սփյուռքի կառույցներն ու կազմակերպություններն ազգային և համաշխարհային մարտա-հրավերների հաշվառմամբ պետք է վերատեսության ենթարկեն իրենց ծրագրերը, առավել մեծ թվով հայեր, նորեկներ ներգրավեն կառույցների աշխատանքներում:
Հայկական կառույցները Հայաստանի, Արցախի պետական և ոչ պետական հաստատությունների հետ միասին ծրագրավորված պետք է`
• առաջադրեն նոր մոտեցումներ` վերանայելու Հայաստան- Սփյուռք ռազմավարությունը,
• իրենց ջանքերը նպատակաուղղեն Սփյուռքի ուծացմանը դիմակայելու, լեզվամշակութային կորստի կանխմանը և Սփյուռքի նոր սերնդի մեջ հայկական ինքնության պահպանմանը,
• հատուկ հոգածության արժանացնեն այն համայնքներին, որոնք դեռևս ամբողջովին կազմակերպված չեն,
• օժանդակեն հայկական համայքների, համայնքային կառույցների շուրջ հայության համախմբմանը:

Սփյուռքը, սփյուռքյան կազմակերպությունները մի յուրօրինակ կամուրջ են Հայաստանի և միջազգային հանրության միջև, ուստի և առավելագույնս պետք է նպաստեն ժողովուրդների և քաղաքակրթությունների երկխոսությանը, խորացնեն և զարգացնեն Հայաստան-Սփյուռք, Սփյուռքի տարբեր հատվածների միջև գործակցությունը, ինչպես նաև ամրապնդեն տարբեր ժողովուրդներին պատկանող սփյուռքների հետ բարեկամական կապերը:

1.4. Հայոց լեզուն՝ որպես հայապահպանության կռվան
Մենք հանձնառու ենք՝ մայրենի լեզուն իր արևելահայ և արևմտահայ ճյուղերով` որպես մեր լինելիության և գոյության գլխավոր հենասյուներից մեկը, անաղարտ պահելու, իրապաշտ և տրամաբանական մոտեցումով մերձեցնելու, զարգացնելու և փոխանցելու սերունդներին:
Սփյուռքում հայապահպանությունը Հայաստանի Հանրապետության կենսական հիմնախնդիրներից է, որին տարբեր ձևաչափերով օժանդակում է պետությունը՝ գործակցելով համահայկական կառույցների, հայկական կազմակերպությունների հետ, անընդհատ կատարելագործելով և զարգացնելով գործակցության կառուցակարգերը:

Մեր ամենօրյա հոգածության առարկան պետք է դառնան հայկական դպրոցներն ու մշակութային օջախները, մեր պատմական ժառանգության պահպանումը, հայ մտքի ստեղծագործ զարգացումը:

Մեր ջանքերը պետք է նպատակաուղղենք հայ ընտանիքի ամրապնդմանը, ավան-դույթների և սովորույթների, հայկական անունների և ազգանունների պահպանմանը, հայ ընտանիքում, հայկական միջավայրում հայերենի գործածության ապահովմանը:
Մեր գլխավոր մտահոգություններից մեկն էլ այն պետք է դառնա, որ հայ երիտասարդը, Հայրենիքի վերացական գաղափարից բացի, կարողանա իրականում ճանաչել իր Մայր Հայրենիքը:

Մենք հստակ գիտակցում ենք, որ Հայոց լեզուն և հայ ազգային ինքնագիտակցությունը մեր ժողովրդի հավերժության անհրաժեշտ պայմաններն են, և դրանց պահպանումը Հայոց պետության և սփյուռքյան կառույցների գերխնդիրն է:

1.5. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը
Մենք արձանագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և Սփյուռքում համակողմանի աշխատանքներ են կատարվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին՝ ձևավորելով հսկայածավալ շարժում «Հիշում եմ և պահանջում…» կարգախոսով:

ՀՀ Նախագահի գլխավորած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի պետական հանձնաժողովի և 50-ից ավելի տարածաշրջանային հանձնախմբերի ստեղծումը նոր որակ հաղորդեց Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում պետականորեն մշակված և իրագործված Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացմանն ուղղված գործընթացներին:

Մեր երախտագիտությունն ենք հայտնում բոլոր պետություններին, հասարակական-քաղաքական գործիչներին, բարեգործներին, միսիոներներին, ովքեր ցեղասպանությունից հետո ապահով տանիք և խաղաղ պայմաններ ստեղծեցին հայության համար, ովքեր քաղաքական խիզախություն ունեցան` ասելու ճշմարտությունը հայ ժողովրդի ցեղասպանության մասին:

Առանձնակի շնորհակալ ենք նաև այն երկրներին ու միջազգային կազմակերպություններին, ովքեր ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը` որպես մարդկության դեմ ուղղված սոսկալի ոճրագործություն և պահանջում են Թուրքիայից ազատվելու այդ ծանր բեռից, առերեսվելու իր պատմությանը և ճանաչելու Հայոց ցեղասպանությունը:

Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով մարդու իրավունքների մասին միջազգային իրավունքի նորմերը և 1948 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունված «Ցեղասպանություն հանցագործությունը կանխարգելու և պատժելու մասին» կոնվենցիան` պայքարելու է յուրաքանչյուր հայի անհատական, համայնքային և համազգային իրավունքների վերականգնման համար:

Հաշվի առնելով, որ Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործություն է, որի ճանաչումն ու դատապարտումը չունի վաղեմության ժամկետ, և մեր պայքարն ուղղված է ոչ միայն պատմական արդարության վերականգնմանը, մի ամբողջ հայրենազրկված ժողովրդի իրավունքների ճանաչմանը, այլև այն բանին, որ`
• ալևս երբեք և ոչ մի տեղ չկրկնվի, և ոչ մի ժողովուրդ ցեղասպանության չենթարկվի,
• Թուրքիան ճանաչի և զբաղվի հետևանքների վերացման հարցերով՝ կրելով ոճիրի ողջ պատասխանատվությունը,
• ցանկացած հայ` ծպտյալ կամ բռնի կրոնափոխված, կարողանա իրեն հայ հայտարարել` վերջ դնելով հոգեկան տառապանքներին:
Հայոց ցեղասպանության ճանաչումը, դատապարտումը և հետևանքների վերացումը այսուհետ ևս մնալու է մեր քաղաքական պայքարի օրակարգում, և համազգային դատի վերջնական լուծմանը հասնելու ենք հայության բոլոր հատվածների միասնական ջանքերով՝ հիշելով և պահանջելով:

1.6. Համախմբում Հայ եկեղեցու շուրջ
Հայ եկեղեցին դարեր շարունակ եղել է և մնում է հայոց ոգու և ազգային ինքնության հիմնասյուներից մեկը, հավատքը և համամարդկային արժեքները սերնդեսերունդ փոխանցողը, ազգանպաստ ու հայրենանվեր ձեռնարկների նախաձեռնողն ու իրագործողը:
Հայ եկեղեցին իր հոգևոր և ազգային առաքելությամբ դարերի ողջ ընթացքին անգնահատելի ներդրում է բերել նաև ազգապահպանության նվիրական գործին և անփոխարինելի դերակատարություն ունի մեր պետության և աշխարհում քրիստոնեությունը պետականորեն առաջինը ընդունած մեր ազգի պատմության մեջ: Աշխարհասփյուռ դարձած հայ ժողովուրդը Հայ եկեղեցու շնորհիվ երբեք չկորցրեց իր կապն այն վեհ արժեքների հետ, որոնք կազմում են հայոց ինքնությունը:
Մենք կարևորում ենք հայ եկեղեցու ամրապնդումն ու հետագա զորացումը` հանուն հայ ոգու և ազգային ինքնության հարատևման, հայ եկեղեցու շուրջ ազգի համախմբվածությունը:

1.7. Արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի անվտանգությունը
Աշխարհի տարբեր անկյուններում առկա հակամարտությունները վտանգում են նաև հայ ժողովրդի զավակներին և նոր մարտահրավեր դառնում Հայաստանի Հանրապետության համար: Այսօր սիրիահայությունը ծանր օրեր է ապրում և պատերազմի հետևանքով արյունաքամ է լինում մեր մայր գաղութը, որի անդամների կեսից ավելին փախստական է դարձել, իսկ մյուս կեսը պատերազմական իրավիճակում ամեն օր կորուստներ է կրում:

Հայաստանում այսօր հաստատվել է ավելի քան հազարավոր սիրիահայ, և մենք գոհունակությամբ արձանագրում ենք, որ պետությունը ջանացել է ստեղծել պայմաններ նրանց մատչելի կրթության, առողջապահության, զբաղվածության ապահովման, վերապատրաստման ուղղությամբ:

Սփյուռքի գրեթե բոլոր համայնքներն իրենց նյութական և բարոյական օգնությամբ կանգնեցին սիրիահայերի, այդ թվում՝ քեսաբահայության կողքին:

Մենք վերահաստատում ենք, որ Հայոց պետությունն ու Սփյուռքը միասնաբար օգնության ձեռք պետք է մեկնեն արտակարգ իրավիճակում հայտնված յուրաքանչյուր հայորդու` օգնության ձևաչափն ու կառուցակարգերը քննարկելով պետության և Հայ եկեղեցու հետ:

2. Հայաստանի Հանրապետությունում, Արցախում և Սփյուռքում գործող զանգվածային լրատվության միջոցները՝ որպես համահայկական տեղեկատվական հսկայածավալ ցանց, ելնելով համազգային առաջնահերթություններից, այսուհետ ևս առավել հետևողական և ծրագրավորված աշխատանքներ պետք է իրականացնեն Հայաստանի ձեռքբերումների, ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ միջազգային հանրության իրազեկվածության աստիճանի բարձրացման ուղղությամբ, հստակ քայլեր ձեռնարկեն թուրք-ադրբեջանական կեղծարար, ապատեղեկատվական քարոզչամեքենայի դեմ և իրենց ուժերը համախմբեն նաև օտարալեզու զանգվածային լրատվամիջոցներում հայկական հիմնախնդիրներն արծարծելու, հայ դատի լուծմանը նպաստելու համար:

3. Սույն ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ հիմք է ծառայում, որպեսզի ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ սփյուռքի նախարարության և այլ պետական գերատեսչությունների, համահայկական կառույցներն ու հայկական կազմակերպությունները, հանձնառու լինեն` համապատասխան ձեռնարկներով և ծրագրերով իրականացնելու հայտարարության գաղափարները և նախանշած խնդիրները:
Մենք ուժեղ ենք միասին և միասնաբար ենք կերտելու մեր պատմությունն ու ապագան` հանուն հզոր և ապահով ՀԱՅԱՍՏԱՆԻ, հանուն անկախ ու հաղթանակած ԱՐՑԱԽԻ և կազմակերպված ՍՓՅՈՒՌՔԻ»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}