«Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը միասնաբար պետք է պայքարեն ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման համար»
«Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի արդարացի լուծումը բոլորիս նպատակն է: Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծումը հնարավոր է միայն քաղաքական-դիվանագիտական հարթության մեջ՝ բանակցային ճանապարհով»,-Հայաստան-Սփյուռք հինգերորդ համաժողովի լիագումար նիստում այսօր հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարի խոսքով, այժմ անհրաժեշտ է բոլոր ճակատներում պատշաճ կերպով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման օրինական պահանջը, նրան պարտադրված գոյամարտը, Արցախի ժողովրդի խիզախությունն ու տոկունությունը, անկախ և արժանապատիվ ապրելու կամքն ու բնական իրավունքը:
«Պատերազմը դեռ չի ավարտվել, այն պսակվել է մեր հաղթանակն արձանագրած զինադադարով: Եվ այսօր հայկական սահմանները պաշտպանված են մեր անպարտ ու մարտունակ բանակի շնորհիվ: Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ հպարտ է, որ ունենք այսպիսի բանակ, որը վայելում է մեր ողջ ազգի վստահությունն ու սերը և կազմակերպվածության օրինակ է ծառայում բոլորիս,- մի պահ ելույթը ներկաների ծափերից ընդդհատելով` նախագահը շարունակեց,-հայկական բանակն իր քաջ զինվորներով ու սպաներով կկանխի ցանկացած ոտնձգություն, երբեք չի ընկրկի և իր մարտական պատրաստվածությամբ, ազգային ոգով ու հայրենասիրությամբ անառիկ կպահի հայոց երկու պետությունների սահմանները»:
«Հայաստանը, Արցախը և Սփյուռքն այսուհետ ևս միասնաբար պետք է պայքարեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման համար»,- ընդգծեց ՀՀ նախագահը:
Նախորդիվ`
«Ուրիշի ցեղասպանություն չի լինում, քանի որ որևէ ժողովրդի բնաջնջում վտանգ է աշխարհի ողջ բնակչության համար». Վ.Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան