Իրանի ԶՈւ ԳՇ պետ. Կարիք չկա, որպեսզի իրանցի զինվորները պատերազմեն «Իսլամական պետության» դեմ
«Կարիք չկա, որպեսզի իրանցի զինվորները պատերազմեն «Իսլամական պետության» դեմ»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԶՈւ ԳՇ պետ, բրիգադի գեներալ Հոսեյն Ֆիրուզաբադին:
Իրանի ԶՈւ ԳՇ պետն այսօր լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում, անդրադառնալով «Իսլամական պետության» դեմ պայքարում Իրանի հնարավոր մասնակցությանը, մասնավորապես նշել է. «Կարիք չկա, որպեսզի իրանցի զինվորները պատերազմեն «Իսլամական պետության» դեմ. Եթե այդ կազմակերպությանն աջակցություն չցուցաբերվի, ապա Իրաքի ժողովուրդն ի զորու է միայնակ պայքարել դրա դեմ»:
Նշենք, որ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն օրերս Նյու Յորք կատարած այցի շրջանակներում Արտաքին հարաբերությունների խորհրդում ունեցած ելույթի ընթացքում, անդրադառնալով «Իսլամական պետության» սպառնալիքներին, մասնավորապես նշել է. ««Իսլամական պետությունը» ոչ թե սպառնում է որևէ պետության կամ տարածաշրջանին, այլ դա համաշխարհային սպառնալիք է: Ներկայում Սիրիայում և Իրաքում հազարավոր օտարերկրացի ահաբեկիչներ կան»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում