Իրանի նախագահը Հայաստանի անկախության օրվա առթիվ շնորհավորել է Նախագահ Սերժ Սարգսյանին
«Իրանի նախագահ Հասան Ռոհանին Հայաստանի անկախության օրվա առթիվ շնորհավորել է Նախագահ Սերժ Սարգսյանին»,-այդ մասին հաղորդում է Իրանի նախագահի պաշտոնական կայքը:
Հասան Ռոհանին ՀՀ Նախագահին հղած շնորհավորական ուղերձում մասնավորապես նշել է. «Մեծարգո պարոն Նախագահ, Ձեզ, ՀՀ կառավարությանն ու հայ ժողովրդին անկեղծ շնորհավորում եմ անկախության օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն, հաջողություն և բարօրություն:
Հուսով եմ, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանատու պաշտոնյաների ջանքերի շնորհիվ երկու երկրների միջև առկա բարիդրացիական հարաբերությունները կընդլայնվեն ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային ասպարեզում՝ հաշվի առնելով երկու ժողովուրդների փոխադարձ շահերը»: