
Հարցազրույցներ
12:05 22/09/2014
«Մեզ համար ինքնորոշման իրավունքը հիմնարար սկզբունք է». ՀՀ նախագահի հարցազրույցը իտալական «Corriere della sera»-ին
Իտալական առաջատար «Corriere della sera» օրաթերթը սեպտեմբերի 21-ի համարում հրապարակել է հարցազրույց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Հարցազրույցում, որը վերնագրվել է «Ռուսաստանի և Արևմուտքի բախման պարագայում Հայաստանը երրորդ ուղին է մատնացույց անում» (La mia Armenia indica la terza via nello scontro fra Russia e Occidente), անդրադարձ է կատարված Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների համատեքստում Հայաստանի դիրքորոշմանը, մերձավորարևելյան ճգնաժամին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի և Հայոց ցեղասպանության խնդիրներին:
Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հարցազրույցի տեքստը (թարգմանությունն իտալերենից ոչ պաշտոնական է և կատարվել է Panorama.am-ի կողմից):

«Հայաստանի նախագահ Սարգսյան. Թուրքիայից ակնկալում ենք Ցեղասպանությունն իր անունով կոչել»
«Հայաստանի կենսական շահը», հաշվի առնելով դրա պատմության և աշխարհագրության առանձնահատկությունները, հիմնված է Արևելքի և Արևմուտքի հետ կառուցողական համագործակցության վրա: Ավելին՝ գերտերությունների հակասություններից օգտվելը վտանգավոր է փոքր երկրների համար: Մենք ինտենսիվ ռազմավարական և տնտեսական հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, Մոսկվայի հետ միասին հավաքական անվտանգության համակարգի մաս ենք կազմում: Միևնույն ժամանակ շատ լավ հարաբերություններ ունենք Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ: Այսպիսով, նրանց միջև հարաբերությունների լարվածության դեպքում մենք ընտրում ենք անկողմնակալությունը: Մենք մեր արտաքին քաղաքականությունը կողմնորոշում ենք դեպի կոնկրետ հարցերի լուծում»,-Վատիկան այցելության կապակցությամբ Հռոմում գտնվող Հայաստանի Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանն ասում է մեր թերթին:
- Կարո՞ղ եք որևէ կոնկրետ հարցի օրինակ բերել:
-Երբ ՄԱԿ Գլխավոր ասամբլեան Ղրիմի վերաբերյալ բանաձև ընդունեց, Հայաստանը դեմ քվեարկեց: Ոչ թե այն բանի համար, որ Ռուսաստանն էլ էր նույնն արել, ինչպես գուցե ենթադրում եք: Դուք գիտեք, որ Հայաստանը ներգրավված է Լեռնային Ղարաբաղի գործընթացում` մեծամասամբ հայերով բնակեցված մի տարածք, որն անկախություն է հռչակել Ադրբեջանից: Մեզ համար ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հիմնարար սկզբունք է: Եվ մենք մերժում ենք այն մոտեցումը, որ համընդհանուր ընդունված սկզբունքի գործադրման համար պետք է թույլտվություն հայցել:
-Բայց դա կարող է վտանգել միջազգային հավասարակշռությունը` հիմնված տարածքային ամբողջականության և առկա սահմանների անվտանգության վրա:
-Գոյություն ունեն արժեքներ, որոնք խմբագրման ենթակա չեն: Հիշում եմ, որ ԽՍՀՄ փլուզման ժամանակ Եվրոպան անվերապահորեն աջակցեց ինքնորոշման իրավունքին: Հայաստանը, Ադրբեջանը, Ուկրաինան անկախացան այդ նույն գործընթացի ժամանակ: Կնշանակի, որ մենք աջակցում ենք այս իրավունքի իրականացմանը միայն մե՞ծ տարածքային միավորների դեպքում, ինչպիսին էր ԽՍՀՄ-ը, և ավելի փոքր տարածքների դեպքում՝ ո՞չ: Գանք ավելի մոտ՝ Կոսովոյի անկախությունը. ոչ մի տարբերություն Լեռնային Ղարաբաղի հետ:
-Այսինքն, Կոսովոյի և Ղրիմի միջև տարբերություն չկա՞:
-Ինձ իրավունք չեմ վերապահում դատելու Ղրիմի դեպքը: Բայց ակնհայտ է, որ տեղի է ունեցել ինքնորոշման իրավունքի իրացում: Ամեն դեպքում, մենք չենք տեսնում հակասություն ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի միջև: Երկուսն էլ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության հիմնարար սկզբունքներ են:
-Սակայն, Ղրիմն իր իրավունքից օգտվելիս փաստորեն խախտեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը…:
-Վերջին 40 տարիների ընթացքում ՄԱԿ-ի անդամների թիվը գրեթե կրկնապատկվել է: Դա օբյեկտիվ գործընթաց է և զերծ բռնություններից: Հայկական խնդրի դեպքում մենք մերժում ենք բռնությունն ու խտրականությունը, որ ցուցաբերվում է հազարամյակներ շարունակ իր տարածքում ապրող ժողովրդի դեմ: Եվ պետք է գործադրել բոլոր ջանքերը՝ բռնությունը կանխելու համար: Ի վերջո, ի՞նչ են խնդրում մարդիկ, եթե ոչ՝ ապրել ու բարգավաճել մի տարածքում, որտեղ ապրում են հազարավոր տարիներ: Եթե դա հնարավոր լիներ, ապա անջատվելու պահանջի անհրաժեշտություն չէր լինի:
-Որո՞նք են Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հեռանկարները:
-Երկար բանակցությունները հանգեցրին կարևոր արդյունքների` կարգավորման շրջանակ, որը հիմնված է երեք սկզբունքների վրա. ուժի կամ դրա կիրառման սպառնալիքի մերժում, տարածքային ամբողջականություն և ինքնորոշում: Սակայն վերջին իրադարձությունների լույսի ներքո խնդրի լուծումը մեզ դեռ հեռու է թվում:
-Նկատի ունե՞ք Twitter-ով Ադրբեջանի նախագահ Ալիևի կողմից պատերազմ սկսելու սպառնալիքը:
-Այո, բայց ոչ միայն: Ադրբեջանը, պարբերաբար խախտելով հրադադարն, ավելին է անում, քան Twetter-ն է:
-Ի՞նչ դեր ունի Թուրքիան:
-Ոչ դրական: Անկարան պաշտպանում, աջակցում և հանդես է գալիս Ադրբեջանի դիրքերից:
- Ի լրումն կա նաև Հայոց ցեղասպանության հարցը, որի 100-ամյակը կոգեկոչվի 2015-ին, և որը Թուրքիան շարունակում է մերժել: Երբևիցե կփոխի՞ իր այդ դիրքորոշումը:
-Ես լավատես եմ այն հարցում, որ թուրքական կառավարությունը մի օր կառերեսվի իր պատմության հետ և կճանաչի Հայոց ցեղասպանությունը: Որովհետև տարեցտարի Թուրքիայի քաղաքացիական հասարակությունում աճում է այն մարդկանց թիվը, ովքեր տեղյակ են այդ հանցագործության մասին և տեղյակ են, որ տեղի ունեցածում հայերն իրենց չեն մեղադրում: Ցեղասպանության համար մենք մեղադրում ենք նրանց, ովքեր Թուրքիայում կառավարում էին 1915 թվականին, ինչի համար պատասխանատվությունը ճանաչվել է թուրքական դատարանի կողմից: Համենայնդեպս, 100-ամյակի հիշատակման արարողությանը մասնակցելու համար ես նախագահ Էրդողանին հրավիրել եմ, բայց կասկածում եմ, որ նա կգա:
-Ի՞նչ դեր կարող է Հայաստանն ունենալ Մեծ Մերձավոր Արևելքի ճգնաժամում, մասնավորապես` Իսլամական պետության /ISIS/ դեմ պայքարում:
-Մեծ Մերձավոր Արևելքում վերջին իրադարձություններն անհանգստացնում են միջազգային հանրությանը՝մասնավորապես մեզ: Իրաքում և Սիրիայում կային մեծ և կենսունակ հայկական համայնքներ, որոնք լինելով քրիստոնյա՝ երկար տարիներ այդտեղ ներդաշնակ ապրել են մուսուլմանների հետ: Այժմ այդ տարածաշրջանում մենք ականատես ենք դառնում քրիստոնեական մշակութային ժառանգության աստիճանական ոչնչացմանը: Հայկական եկեղեցիների և հուշարձանների ավերման մասին նորությունները բացում են մեր վերքը: Մենք փոքր երկիր ենք, սակայն տարածաշրջանի կայունացմանն ուղղված մեծ կոալիցիաների ջանքերը Հայաստանի կառավարության կողմից միշտ դրական են ընդունվել: Բացի այդ, հայկական համայնքների առկայությունն այդ տարածքներում մեզ ավելի զգայուն է դարձնում: Իրաքից և Աֆղանստանից հետո հոկտեմբերի վերջին նախատեսված է հայկական խաղաղապահ զորախմբի տեղակայում Լիբանանում` ՄԱԿ խաղաղապահ առաքելության կազմում, իտալական հրամանատարության ներքո»:
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
11:27
ԱՆԻՖ-ում չարաշահումներ է հայտնաբերել նաև պետական գույքի կառավարման կոմիտեն
ՔԿ-ում քննվում է բազմադրվագ գործ։ Քրեական վարույթներից առնվազն երկուսը հաստատապես վերաբերում են Տիգրան Ավինյանի պաշտոնավարման տարիներին։
Աղբյուր` Panorama.am
11:13
Կասեցվել է «Դան-Դեսերտ» արտադրամասի արտադրության առանձին գործառույթը
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Դան-Դեսերտ» ՍՊԸ-ին պատկանող կրեմային...
Աղբյուր` Panorama.am
11:08
Ռուբինյանն անամոթաբար կեղծել է իմ ասածները. Զուրաբյան
ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը գրում է.
«Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հակասություն է գտել իմ երկու...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականի ընտրութունները. Սրբուհի Գալյան
«Ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ իրակացվում են քայլեր, որոնք հիմնականում չորսն են»,- Երևանում...
Աղբյուր` Panorama.am
10:49
Hayat project-ի ռեսուրսը չեմ օգտագործելու նախընտրական քարոզարշավի ժամանակ. Ռուբեն Մխիթարյան
«Hayat project-ի երեխեքի հանրային ռեսուրսը չեմ օգտագործելու։ Պնդում եմ։ Որ Hayat project-ը Գյումրիում համերգ տալու է, ու այդ...
Աղբյուր` Panorama.am
10:42
Ոստիկանությունը մանրամասներ է հայտնում շտապօգնության աշխատակիցներին բռնnւթյшն ենթարկելու դեպքից
Փետրվարի 24-ին, ժամը 23․45-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել է, որ Լեոյի փողոցում Շտապօգնության...
Աղբյուր` Panorama.am
10:34
Հովհաննես Իշխանյանը հրաժարվել է ՄԻԵԴ-ի՝ իր օգտին կայացրած որոշումից և 6000 եվրո փոխհատուցումից
...հանուն դատական իշխանության անկախության, հանուն ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության, հանուն Բաքվում դատվող հայ ժողովրդավար գործիչներ
Աղբյուր` Panorama.am
10:33
Ջերմուկ համայնքին է վերադարձվել շուրջ 1,5 հա մակերեսով երկու հողամաս
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը 2025 թվականի փետրվարի 20-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով...
Աղբյուր` Panorama.am
10:20
Ադրբեջանից գրեթե ամենօրյա պարբերականությամբ հորդորում/սպառնում են ՀՀ-ին` փոխել սահմանադրությունը, տրամադրել միջանցք, գնալ ապառազմականացման
Տիգրան Աբրահամյանը համոզված է՝ եթե նույնիսկ Հայաստանն այս պահանջները կատարի, ինչը հեռու չէ սրանցից, ապա Ադրբեջանը ոչ միայն իր ոչ հիմնավոր պահանջներից հետ չի կանգնի, այլ նորերը կառաջադրի:
Աղբյուր` Panorama.am
10:19
ARARAT Bourbon Cask. Երևանի կոնյակի գործարանի նոր սահմանափակ թողարկումը
ARARAT Bourbon Cask հայկական կոնյակը Երևանի կոնյակի գործարանի ևս մեկ նորարարությունն է։ Ութ տարվա հնացման այս ARARAT հայկական կոնյակը...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ասում են Գյումրու ընդդիմադիր թեկնածուները խուճապի մեջ են, բայց վայնասունն էն կողմից է. Ռուբեն Մխիթարյան
«ՔՊ-ին ուղղված իմ բովանդակային քննադատաւոյթնաը որևէ բովանդակային արձագանք կամ զրպարտության համար Դատախազություն դիմել չի եղել։ Լինում է...
Աղբյուր` Panorama.am
09:44
Երևանում կանչի շտապող բժիշկները բռնnւթյшն են ենթարկվել
Իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպքերը, ցավոք, շարունակվում են: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը...
Աղբյուր` Panorama.am
09:42
ԱՄՆ Պետքարտուղարություն. ՄԱԿ ԳԱ-ի թշնամական բանաձևերը չեն օգնում Ուկրաինայում հակամարտությունների կարգավորմանը
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) թշնամական բանաձևերը չեն նպաստում Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին երկուշաբթի օրը Breitbart...
Աղբյուր` Panorama.am
09:41
Ս. Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրն է
Ղևոնդյան քահանաներն Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն են: Նրանք քայլում էին հայոց բանակի առջևից։
Աղբյուր` Panorama.am
09:17
Այսօր մի քանի հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
09:11
Փետրվարի 25-ին փոխանակման կետերում դոլարի և եվրոյի փոխարժեքները նվազել են, ռուբլունը՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 25-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.58 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:05
Ճանապարհների վիճակը ժամը 9։00-ի դրությամբ
Փետրվարի 25-ին՝ ժամը 9:00-ի դրությամբ, Վայքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները և...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». ՔՊ-ն բավարար ձայներ չունի. Ինչ է պատրաստվում անել իշխանությունը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նախորդ ընտրություններից դասեր քաղած իշխանությունները ՏԻՄ ընտրություններում նախապես հոգում են ոչ...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Փաշինյանը հետապնդումների նոր ալիք է սկսում, որի թիրախում քաղաքական քննադատությունն է
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քաղաքական իշխանությունները ՀՀ կառավարությունից...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Փաստ». Հնարավոր է Հայաստանում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների գների արհեստական նոր աճ արձանագրվի
«Փաստ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է, էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար առանց ներմուծման մաքսատուրքի...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Փաշինյանը փակ հանդիպում կունենա ՔՊ խմբակցության պատգամավորների հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը փետրվարի 26-ին կգնա խորհրդարան: «Ժողովուրդ» օրաթերթի...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Փաստ». «Ժառանգություն» կուսակցությունը ռեբրենդինգի կենթարկվի
Ո՞վ է գլխավորություն կուսակցությունը
Աղբյուր` Panorama.am
08:53
«Ժողովուրդ». Տպավորություն է ՔՊ-ականները ուրախ կլինեն Գյումրիում ընդդիմության հաղթանակով
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Մարտի 30-ին նշանակված Գյումրու ավագանու ընտրություններում իշխող «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
08:52
«Հրապարակ». Ինչու է Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում մարզպետներին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ լիազորություններից զրկում է մարզպետներին. ավտոպարկը կրճատեց, նրանց...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Փաստ». Պարզ «նիկոլություն» ֆրանսիական մոտիվներով՝ բոլորը մեղավոր են, ինձանից բացի
«Փաստ» թերթը գրում է.
«Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հարցազրույց է տվել...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Ժողովուրդ». ՔՊ-ում սատարում են Ալեն Սիմոնյանին թքելու համար պատժելու և Սամվել Վարդանյանին խոշտանգելու համար պատիժներ չլինելու բողոքին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Վարդգես Գասպարին, գետնին պառկելով, շարունակում է այս կամ այն անարդարության վրա...
Աղբյուր` Panorama.am
08:44
«Հրապարակ». Իշխանությունը հարմար թեկնածու է փնտրում ՍԴ-ում դատավորի թափուր տեղը համալրելու նպատակով
«Հրապարակ» թերթը գրում է.
«ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ ՄԻԵԴ դատավոր նշանակվելուց հետո ՍԴ-ում դատավորի թափուր տեղը...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչու է դժվար կամ անհնար «հատիկ-հատիկ» օպերացիայով բռնագանձման գործընթացը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Սոցհարթակներում Նիկոլ Փաշինյանի սկսած «հատիկ-հատիկ» օպերացիայով դեռ որևէ գույք չի...
Աղբյուր` Panorama.am
23:18
Բելառուսում ապրող հայ բլոգեր Բելլա Բաբախանյանն Հայաստանում է
«Դեռ ուշքի չեմ եկել, երբ ինքնաթիռում էի, ասում էի, մինչև Հայաստանի հողի վրա չիջնեմ, չեմ հավատա»,- «Զվարթնոց»...
Աղբյուր` Panorama.am
22:54
Թրամփը հնարավոր է համարել ուկրաինական հակամարտության կարգավորումն առաջիկա շաբաթների ընթացքում, այլապես կվերածվի երրորդ համաշխարհային պատերազմի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության կարգավորումը կարող է տեղի ունենալ առաջիկա շաբաթների ընթացքում։...
Աղբյուր` Panorama.am