Մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանը մահացել է
Նախօրեին ժամը 09:05-ին «Նաիրի» բժշկական կենտրոնում մահացել է «Հրազդան» ՔԿՀ դատապարտյալ Սերոբ Տեր-Պողոսյանը: Նա հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 21-ին՝ հերթական քիմիաթերապիայի կուրսն անցնելու նպատակով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ 2012 թ.նոյեմբերի 17-ի Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով` «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատ»-ի տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանը դատապարտվել էր ազատազրկման 15 տարի ժամկետով այն բանի համար, որ նա մի շարք անչափահաս, այդ թվում` սեռական հասունության չհասած տղաների հետ, վերջիններիս կամքին հակառակ, օգտագործելով նրանց անօգնական վիճակը` կարիքավոր դրությունը, տարիքով պայմանավորված հոգեբանական խոցելիությունը և իր ազդեցիկ դիրքից առաջացած վախի զգացողությունը, զբաղվել է համասեռամոլությամբ և սեքսուալ բնույթի այլ գործողություններով:
Սեռական ոտնձգության զոհերի հարմար թեկնածուներ ընտրելու նպատակով Ս. Տեր-Պողոսյանը 2004-2010թթ. ընթացքում, տարբեր պատրվակներով, այդ թվում` նրանց հանգիստը սկաուտական ճամբարներում և արշավներում կազմակերպելու, դպրոցներում և սպորտային խմբակներում հանդիպումներ անցկացնելու ընթացքում կատարել է դիտարկումներ, այդ թվում` կինո և ֆոտո նկարահանումներ, ընտրել առավել խոցելի` նյութապես անապահով խավի, ծնողազուրկ, հիմնականում հայր չունեցող, բարետես արտաքինով տղաների, որոնց առաջին իսկ հանդիպման ժամանակ գայթակղելու համար անհատույց տվել է մինչև 100.000 դրամի հասնող գումարներ: Ս. Տեր-Պողոսսյանի սեքսուալ բնույթի բռնի գործողություններից տուժել էր 10 անձ:
Նախորդող հրապարակում՝
Մանկապիղծի ուռուցքը հեռացրել են. նա ևս 12 օր կմնա հիվանդանոցում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում