
«Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը Թուրքիայում հայկական հուշարձանների ոչնչացման շարունակությունն է»
Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր Պրահայում հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի հետ:
Հանդիպմանը ԱԺ փոխնախագահը խստորեն դատապարտել է նախօրեին ահաբեկիչների կողմից Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը` այն որակելով որպես մշակութային ցեղասպանության վառ դրսևորում: Այս մասին տեղեկացնում է ԱԺ փոխնախագահի մամուլի գրասենյակը:
Նրա համոզմամբ՝ սա ոչ միայն հայկական, այլև համաքրիստոնեական հոգևոր արժեքների ոչնչացում է: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ եկեղեցու պայթեցումը նախկինում հայերով բնակեցված և այսօր արդեն հայաթափված Նախիջևանում Ջուղայի դարավոր տասնյակ հազարավոր նրբատաշ, եզակի խաչքարերով գերեզմանոցի և ներկայիս Թուրքիայի տարածքում տասնյակ հազարավոր հուշարձանների ոչնչացման տրամաբանական շարունակությունն է:
ԱԺ փոխնախագահը նկատել է, որ միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հավուր պատշաճի դատապարտումը կարող էր կանխել Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը:
Նախորդող հրապարակում՝
Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չեխիա
ԻԼԻՊ-ի հովանավորների մի մասը նստում են Անկարայում. ՍԴՀԿ փոխատենապետ
«Ամրատախիլ անել քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը». ՀՀ ԱԳ նախարար