Քաղաքական 15:27 23/09/2014

Ադրբեջանը մերձկասպյան երկրների համար ցանկանում է դառնալ «պատուհան» դեպի Արևմուտք

Բաքվի մերձակայքում գտնվող Ալյաթի ավանում տեղի է ունեցել միջազգային նոր նավահանգստի լաստանավային առաջին տերմինալի բացման արարողությունը, որին ներկա է գտնվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Բացման արարողությանը Ալիևը հայտարարել է, որ Ալյաթիի առևտրային նավահանգիստը ամենախոշորն է Կասպից ծովում և այն հնարավորություն կտա ավելի խորացնել համագործակցությունը կասպյան ավազանում: 

Ադրբեջանը ցանկանում է վերածվել էներգետիկ-տրանսպորտային հանգույցի

Բաքվից 65 կմ հեռավորության վրա գտնվող Ալյաթի ավանում կառուցվող նավահանգիստը, որի շինարարությունը սկսվել է 2010 թ.-ին նախատեսված է ավարտին հասցնել մինչև 2015թ.-ը:

Տարեկան նոր նավահանգիստը կկարողանա ընդունել մինչև 11.5 միլիոն տոննա բեռ, բացի այդ, Ալյաթ նավահանգիստը կապված է Ադրբեջան-Վրաստան երկագծի հետ, ինչը ենթադրում է Կասպից ծով-Սև ծով տարածաշրջանում տարանցման հնարավորություններ: 

Ղազախստանն արդեն այսօր օգտագործում է Ադրբեջանի տարանցման հնարավորությունները՝ իր էներգակիրները դեպի Արևմուտք արտահանելու նպատակով:
Բաքվի և ղազախական Աքթաու նավահանգիստների միջև գործում է լաստանավային փոխադրումներ: Տարեկան Ղազախստանը Ադրբեջանի տարածքով կարտահանի 4 միլիոն տոննա նավթ, ինչի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել վերջերս:

Ադրբեջանի կողմից մերձկասպյան թյուրքախոս երկրների՝ Ղազախստանի և Թուրքմենստանի համար տարանցման երկիր դառնալու ծրագրերին է միտված նաև «Ադրբեջան-2020» ռազմավարությունը:

«Ադրբեջան-2020» ռազմավարությունը, որն իր մեջ ներառում է Ադրբեջանի հասարակական, տնտեսական զարգացման տեսլականը մոտակա 20 տարիների համար ստորագրվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից դեռևս 2012թ.-ին:
Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանը պետք է դառնա Արևմուտք-Արևելք, Հյուսիս-Հարավ էներգետիկ-տրանսպորտային միջանցքների խաչմերուկ և տարածաշրջանում տարանցիկ կարևորագույն օղակ:

Տարանցիկ և էներգետիկ-տրանսպորտային միջանցք դառնալու համար Ադրբեջանը նախատեսում է մոտակա տարիների ընթացքում արդիականացնել երկաթգիծը, ավտոճանապարհները բերել միջազգային չափորոշիչներին, Կասպից ծովի ափին կառուցել նոր միջազգային առևտրային Ալյաթի նավահանգիստը, ինչպես նաև Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում կառուցել նոր համալիր և օդանավակայանի տարածքում ստեղծել ազատ տնտեսական գոտի:

Պետք է հաշվի առնել նաև, որ Ռուսաստանը չի ցանկանում թույլ տալ ղազախական և թուրքմենական նավթի և գազի այլընտրանքային ուղիներով՝ Ադրբեջանով արտահանումը դեպի Արևմուտք, ինչը կթուլացնի այդ երկրների տարանցման և քաղաքական կախվածությունը Մոսկվայից, ինչպես նաև կուժեղացնի արևմտյան անդրազգային ընկերությունների ազդեցությունը ռուսական կենսական շահերի տարածք համարվող Կասպից ծովում և Կենտրոնական Ասիայում:

Ադրբեջան-Ղազախստան

Ղազախստանը և Ադրբեջանը նպատակ ունեն մոտակա ժամանակներս երկկողմ ապրանքաշրջանառությունը հասցնել 1 միլիարդ դոլարի: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ղազախստանի դեսպան Ամանգելդի Ժումաբաևը:

Նա նշել է, որ երկկողմ ապրանքաշրջանառությունը երկրների միջև այսօրվա դրությամբ բավարար չէ և այն պետք է ավելացնել: Դեսպանի խոսքով, 2013թ.-ի դրությամբ ադրբեջանա-ղազախական ապրանքաշրջանառությունը կազմել է 400 միլիոն դոլար:

2007թ.-ին Բաքվում Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ կայացավ 500.000 տոննա ծանրաբեռնվածության հնարավորություն ունեցող հացահատիկային պահեստարանի բացման արարողությունը, ինչը թույլ է տալիս ղազախական հացահատիկը Ադրբեջանի տարածքով արտահանել այլ երկրներ:

Տնտեսական համագործակցության հիմքը՝ գյուղատնտեսական ապրանքներին զուգահեռ, կազմում են նաև այլ ապրանքները: Ղազախական կողմը Ադրբեջան է արտահանում հիմնականում նավթ, գազ, քիմիական հումք, հացահատիկ, իսկ Ադրբեջանից Ղազախստան է ներմուծվում նավթամթերքներ, շինարարական կոնստրուկցիաներ և այլ ապրանքատեսակներ:

Ղազախստանը շահագրգռված է դիվերսիֆիկացնել իր նավթագազային ռեսուրսների արտահանման ուղիները և ցանկանում է օգտագործել ադրբեջանական նավթագազային, տրանսպորտային ենթակառուցվածքները`Բաքու-Թբիլիս-Էրզրում գազամուղը, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը և կառուցվող Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը դեպի ԵՄ իր էներգակիրները արտահանելու և Ռուսաստանից իր կախվածությունը նվազեցնելու տեսանկյունից`Նոր Մետաքսի ճանապարհին միանալու համատեքստում:
Բացի տնտեսական, առևտրային կապերից, ադրբեջանա-ղազախական հարաբերությունների զարգացմանն նպաստում են նաև 2 երկրներում գործող հասարակական կազմակերպությունները` Ղազախստանի ադրբեջանցիների կոնգրեսը, որը ստեղծվել է 1992թ.-ի մայիսին և միավորում է երկրի 120.000-ոց ադրբեջանական համայնքը:

Իր հերթին, Բաքվում 1994թ.-ից գործում է Ադրբեջան-Ղազախստան կազմակերպությունը, որին անդամակցում են պետական գործիչներ, Ադրբեջանի և Ղազախստանի մշակույթի գործիչներ և այլոք: 

Ադրբեջան-Թուրքմենստան՝ խնդիրների հանգույց

Վերջերս Թուրքմենստանը որոշում կայացրեց Կասպից ծովի ափին նոր նավահանգստի շինարարության իրականացման վերաբերյալ: Թուրքմենբաշու միջազգային առևտրային նավահանգստի հիմնարկեքին մասնակցել են Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Թուրքմենական նոր նավահանգիստը կլինի բազմաֆունկցիոնալ և այն կկարողանա սպասարկել նավթ, գազ արտահանող տանկերներ, ինչպես նաև տարբեր արդյունաբերական նշանակության ապրանքների տեղափոխությամբ զբաղվող նավեր: Թուրքմենբաշիի նոր նավահանգստի ընդհանուր մակերեսը կկազմի 1 միլիոն 200.000 քմ տարածք:

Դեպի նավահանգիստ կկառուցվեն նոր ճանապարհներ և երկաթգիծ, որպեսզի նավահանգիստը ձեռք բերի տարանցման մեծ հնարավորություններ՝ դեպի Կենտրոնական Ասիայի այլ երկրներ և Չինաստան:

Էրդողանի մասնակցությունը հիմնարկեքին բացատրվում է ինչպես թուրքական ավանդական հետաքրքրություններով՝ Կենտրոնական Ասիայի թյուրքական երկրներում ամրապնդվելու և ազդեցության լծակներ ձեռք բերելու առումով, ինչպես նաև այն փաստով, որ հենց թուրքական Gas Insaat ընկերությունն է շահել Թուրքմենբաշիի նավահանգստի շինարարության տենդերը:

Կասպյան ավազանի հետ կապված գլխավոր նախագծերից է համարվում Տրանսկասպյան գազամուղը, որը պետք է 300 կմ երկարությամբ ձգվի Կասպից ծովի հատակով` Թուրքմենստանից մինչև ադրբեջանական ափ, այնտեղից օգտագործելով այդ երկրի էներգետիկ համակարգը արտահանվի Արևմուտք` Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի կամ ադրբեջանա-թուրքական նախագիծ համարվող TANAP գազամուղի օգնությամբ` շրջանցելով Ռուսաստանը և Իրանը:

Սակայն այդ նախագծի իրականացմանը կարող է խոչընդոտել Բաքվի և Աշգաբադի միջև Կասպից ծովում գտնվող մի շարք հանքավայրերի պատկանելիության շուրջ առկա վեճերը, որոնք հանգեցրել են նաև երկու երկրների կողմից Կասպից ծովի միլիտարիզացիային ու ռազմածովային ուժերի արդիականացմանը:

Ինչ վերաբերվում է մեկ այլ կարևոր հանգամանքի՝ Կասպից ծովի վերջնական կարգավիճակի ճշգրտմանը, ինչը կարող է ազդել Ադրբեջանի և Թուրքմենստանի միջև վերոնշյալ ծրագրերի իրականացմանը պետք է նշել, որ Կասպից ծովի կարգավիճակի շուրջ գագաթաժողովները տեղի են ունեցել 2002թ.-ին Աշգաբադում, 2007թ.-ին՝ Թեհրանում, և վերջին անգամ 5 երկրների մասնակցությամբ ձևաչափով հանդիպումը տեղի է ունեցել Բաքվում՝ 2010թ.-ին:

Կասպից ծովի իրավական կարգավիճակի խնդիրը առաջացել է 1991թ.-ից հետո, երբ Կասպից ծովում ԽՍՀՄ-ի փլուզումից հետո առաջացան անկախ հանրապետություններ՝ Ռուսաստանը,Ղազախստանը, Թուրքմենստանը և Ադրբեջանը: Մինչ այդ, Կասպից ծովը 250 տարի շարունակ համարվում էր Ռուսական և Պարսկական կայսրությունների քաղաքական և տնտեսական շահերի տարածք:

Կասպից ծովի երկրներից յուրաքանչյուրը յուրովի մոտեցում ունի ծովի և նրա բնական հարստությունների բաժանմանը:

Բաքուն և Աշգաբադը չեն ցանկանում գնալ զիջումների վիճելի հանքավայրերի հարցում և սկսել են Կասպից ծովի միլիտարիզացիան: Նշենք, որ Ադրբեջանի կասպյան նավատորմը համալրված է 159А ռազմանավով և 5 հատ 205П տեսակի հրթիռային մոտորանավակներով: Բացի այդ, Բաքուն Թուրքիայից ձեռք է բերել տարբեր տեսակի նավեր և մոտորանավակներ: Ադրբեջանի ռազմածովային ուժերը համալրված են նաև 770, 771 և 106 դասի ռազմանավերով:

Ինչ վերաբերվում է Թուրքմենստանին, ապա Աշգաբադը ձեռք է բերել «Գայռատլի» (Гайратлы) и «Էդերմեն» (Эдермен) ռազմանավերը, որոնք զինված են «ՈՒրան» (Уран-Э) հրթիռային 16 համակարգերով: Մոտակա ժամանակներս, Թուրքմենստանը պատրաստվում է գնել ևս 3 հրթիռային մոտորանավակ: «Խազար-2012» զորավարժությունների ընթացքում Թուրքմենստանը ցուցադրեց իր կասպյան նավատորմի ներուժը և լուրջ մտադրությունները Կասպից ծովում իր շահերը պաշտպանելու համար:

Այդ երկրի ղեկավարությունը ընդունել է մինչև 2015թ.-ը Կասպյան նավատորմի զարգացման ռազմավարությունը, իսկ 2011թ.-ին առաջին անգամ նշվեց Թուրքմենստանի ռազմածովային ուժերի օրը: 


Արտյոմ Բալասանով



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}