Հնչակյան կուսակցության կենտրոնը կտեղափոխվի Հայաստան. «ՉԻ»
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով, օրերս ՍԴՀԿ կամ Հնչակյան կուսակցության ղեկավար մարմինը Բեյրութում որոշում է կայացրել կուսակցության կենտրոնը Հայաստան տեղափոխելու մասին: Հնչակյանները մտադիր են, որպես ավանդական կուսակցություն հաստատվել Երևանում և ակտիվ քաղաքական գործունեություն են սկսել:
Պատճառների մեջ նշվում է, որ Հնչակյանները Սփյուռքում հայկական կուսակցությունն անիմաստ են համարում: Թերթի տեղեկություններով, կուսակցության ղեկավարության մեծ մասը հակված է Հայաստանում իշխանամետ դիրքերից հանդես գալ: