Թուրքական մեջլիսի նախագահը հերթական անգամ հերքել է Հայոց ցեղասպանությունը
Պաշտոնական այցով Ավստրալիայի Մելբուրն քաղաքում գտնվող Թուրքիայի ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ-TBMM) նախագահ Ջեմիլ Չիչեքը, իր ելույթներում անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին, շարունակել է Թուրքիայի ժխտողական քաղաքականությունը: Հայտնում է թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքը:
«Մեր առջև շատ լուրջ խնդիրներ կան: Դրանցից մեկը 1915 թվականին թուրքերի ` ցեղասպանություն իրականացնելու պնդումն է: Սա մեր ազգի նկատմամբ ամենամեծ զրպարտությունն է: Մեր պատմությունը մաքուր է, ճակատը` բաց, գլուխներս` բարձր», -ասել է Չիչեքը: