Վարչապետը կընդունի կառավարության շենքի դիմաց բողոքող առևտրականներին
Քիչ անց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կհանդիպի կառավարության շենքի դիմաց այսօր առավոտվանից բողոքող մանր ձեռնարկատերերի պատվիրակության անդամներին: Այս մասին Panorama.am-ին ասաց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Գոհար Պողոսյանը:
Ըստ մամուլի խոսնակի, 20 ձեռնարկատերեր վերչապետին կներկայացնեն իրենց խնդիրները:
Նշենք, որ այսօր առավոտվանից շուրջ 500 առևտրականներ բողոքի անցիա են անցկացնում կառավարության շենքի դիմաց` պահանջելով, որ Հովիկ Աբրահամյանը լսի իրենց: Բողոքի հիմնական թեման հարկային փոփոխություններն են:
Վարչապետն անձամբ իջնելով բողոքողների մոտ առաջարկեց, որպեսզի 20 հոգանոց խումբը բարձրանա իր մոտ` խնդրին ավելի մանրամասն ծանոթանալու նպատակով:
Հանդիպման մանրամասները կներկայացնենք հաջորդիվ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները