ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիան կենդանի է. «Հայկական ժամանակ»
ԱԺ ՀՀԿ և ԲՀԿ խմբակցության պատգամավորները երեկ համատեղ ուժերով «բլոկ» են արել պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Սահմանապահ գյուղերի մասին» օրենքի նախագիծը, որով մի շարք արտոնություններ են նախատեսվում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով գտնվող առավել խոցելի բնակավայրերի համար:
Ըստ «Հայկական ժամանակ»-ի, ՀՀԿ-ական և ԲՀԿ-ական պատգամավորների հիմնական փաստարկը եղել է այն, թե նույն հարցով կառավարությունում աշխատանքային խումբ է ստեղծվել, որը պետք է ի մի բերի տվյալ խնդրի վերաբերյալ բոլոր առաջարկությունները:
Փաշինյանն ասել է, որ ողջունում է կառավարության և քաղաքական ուժերի կողմից ձևավորված աշխատանքային խմբի գոյությունը, բայց փաստն այն է, որ այս պահի դրությամբ որևէ այսօրինակ նախագիծ չի պատրաստվել, իսկ սահմանապահ գյուղերի հարցը հրատապ է և իր կարծիքով պետք է լուծվի մինչև հաջորդ տարվա պետական բյուջեի քննարկումը:
«Ի վերջո, ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն միասնաբար տապալել են օրենքը: Ի դեպ, տպավորություն է, թե ԱԺ տարածքային կառավարման և տեղեկատվական ինքնակառավարման հանձնաժողովում ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիան կենդանի է, որովհետև այս հանձնաժողովում երբեմնի կոալիցիոն գործընկերները շարունակում են քվեարկել միասնաբար»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան