ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի երեք թեկնածուների անունը գաղտնի է պահվում. «ՀԺ»
ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի տեղի համար հայտարարված մրցույթին մասնակցելու նպատակով երեկ արդեն երեք թեկնածուներ էին դիմել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել է արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
Վերջինս, սակայն, փոխանցել է, որ մասնակիցների պահանջով անունները հրապարակման ենթակա չեն: Թե ինչի՞ համար է այս հույժ գաղտնիությունը անհասկանալի է: Թերթին հայտնի է դարձել, որ դիմողներից երկուսի մոտ փաստաթղթային անճշտություններ են եղել, որոնք, սակայն, շտկելի են:
Հիշեցնենք, հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 24-ն է: