Իրանի նախագահ Հասան Ռոհանին առաջիկայում կժամանի Հայաստան
«Իրանի նախագահ Հասան Ռոհանին առաջիկայում կժամանի Հայաստան»,-այդ մասին հաղորդում է իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունը:
Համաձայն հաղորդագրության՝ ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մոհամմադ Ռեիսին Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարան կատարած այցի շրջանակներում ունեցած ելույթի ժամանակ տեղեկացրել է, որ մոտ ապագայում Իրանի նախագահ Հասան Ռոհանին կժամանի Հայաստան:
Դեսպան Ռեիսին սակայն չի նշել Հասան Ռոհանիի՝ Հայաստան կատարելիք այցի հստակ ժամկետը:
Հիշեցնենք, որ Հասան Ռոհանին սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանին հղած շնորհավորական ուղերձում մասնավորապես նշել էր. «Մեծարգո պարոն Նախագահ, Ձեզ, ՀՀ կառավարությանն ու հայ ժողովրդին անկեղծ շնորհավորում եմ անկախության օրվա առթիվ՝ մաղթելով առողջություն, հաջողություն և բարօրություն: Հուսով եմ, որ Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանատու պաշտոնյաների ջանքերի շնորհիվ երկու երկրների միջև առկա բարիդրացիական հարաբերությունները կընդլայնվեն ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային ասպարեզում՝ հաշվի առնելով երկու ժողովուրդների փոխադարձ շահերը»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան