Եռյակի առաջնորդներն, ամենայն հավանականությամբ, չեն մասնակցի հանրահավաքին. «Իրավունք»
«Իրավունք»-ը «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Ըստ լավատեղյակ աղբյուրի՝ ամենևին էլ պատահական չեն այն լուրերը, թե արդյոք «եռյակի» վերածված «քառյակի» կուսակցությունների առաջնորդներն անձամբ կմասնակցե՞ն հոկտեմբերի 10-ի հանրահավաքին: Ասում են` այդ խոսակցությունները դուրս են եկել ԼՏՊ-ից, քանզի նա նեղ շրջապատում մեծ կասկածներ է հայտնել կայանալիք հանրահավաքի հաջողության վերաբերյալ:
Նա նշել է, որ շատ մեծ է հավանականությունը առանց իշխանափոխության պահանջի հանրահավաքը խայտառակ լինելու առիթ դառնա, ուստի ՀԱԿ-ը մտադիր է գործընկեր կուսակցություններից պահանջել անպայման «սրել» օրակարգը:
Ասում, են, թե այդ տրամադրությունների պատճառով, հիմա ԲՀԿ և «Ժառանգության» առաջնորդները կարող են որոշել չգալ, քանզի եթե մեկ կուսակցապետը չի գալիս, մյուսների գալն արդեն նշանակում է ծանր տեղ թեթևացնել»: