Նյու Յորքում սպասում ենք Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Ջ. Ուորլիք
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովն այսօր հանդիպելու են Նյու Յորքում: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Մենք անհամբեր սպասում ենք այսօր Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպմանը՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը»,- գրել է նա:
Նշենք, որ Նյու Յորքում անցկացվում է ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում