ԲՀԿ առաջնորդը սկսել է ստվերային կերպով ֆինանսավորել մի շարք քաղաքական գործիչների. «Ժողովուրդ»
Երեկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերնախավը մի քանի ժամ հանդիպում է ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ: Երբ «Ժողովուրդ»-ը փորձել է այս հարցի պատասխանը ստանալ մի շարք կուսակցականներից, նրանց մի մասն անտեղյակ էր, իսկ տեղյակներն էլ լռել են:
Թերթի աղբյուրներից հաջողվել է պարզել, որ ԲՀԿ-ում որոշվել է շարունակել ակտիվությունը տարբեր ուղղություններով:
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ ԲՀԿ առաջնորդը մի շարք քաղաքական ուժերի ու գործիչների է սկսել ստվերային կերպով ֆինանսավորել, որպեսզի վճռական պահին նրանք կատարեն Ծառուկյանի հրահանգները: Վերջինս հաստատուն քայլերով նաև ազատամարտիկների տարբեր միություններ է ձևավորում, որը դժվար թե ինչ-որ լավ բանի հանգեցնի: