Ազատազրկման մեջ գտնվող Ադրբեջանի իսլամական կուսակցության ղեկավարը հացադուլ է հայտարարել
«Ազատազրկման մեջ գտնվող Ադրբեջանի իսլամական կուսակցության ղեկավարը հացադուլ է հայտարարել»,-այդ մասին հաղորդում է իրանական «Ղաֆղազ.իռ» կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ ազատազրկման մեջ գտնվող Ադրբեջանի իսլամական կուսակցության ղեկավար Մոհսեն Սամադովն արդեն 4-րդ օրն է, ինչ հացադուլ է հայտարարել:
Իրանական աղբյուրի հաղորդմամբ՝ բանտի պետը ոչ միայն թույլ չի տալիս տեսակցել Սամադովին, այլև հրաժարվում է վերջինիս թուղթ և գրիչ տրամադրել:
Հիշեցնենք, որ վերջերս Իրանի Մեջլիսի պատգամավոր Մոհամմադ Էսմայիլ Սայիդին, անդրադառնալով Ադրբեջանում իսլամի վիճակին, մասնավորապես նշել է. «Ադրբեջանի իշխանությունները սարսափում են իսլամի տարածումից, այդ պատճառով է, որ ճնշում են իսլամական գործիչներին: Իմ կարծիքով, 12 տարվա ազատազրկման դատապարտված Ադրբեջանի իսլամական կուսակցության ղեկավար Մոհսեն Սամադովի գործը, բացի իրավական լինելուց, նախ և առաջ քաղաքական է»:
Ըստ իրանական կայքերի՝ Ադրբեջանի անվտանգության ուժերը երկրում գործող կրոնական գործիչների գործունեությունը սահմանափակելու նպատակով նրանց մի մասին մեղադրում են Իրանի հետ համագործակցության մեջ, և որոնցից շատերը ներկայում իրենց պատիժը կրում են բանտերում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում