Ռուսաստանցի դպրոցականների 36 տոկոսը պոտենցիալ կամ փաստացի չբեր է
Համառուսական մանկական դիսպանսերիզացիայի արդյունքները լուրջ մտորելու տեղիք են տալիս` ներկայիս դպրոցականների 36 տոկոսը պոտենցիալ կամ փաստացի չբեր է: Ընդ որում վտանգը սպառնում է թե աղջիկներին, թե տղաներին:
«Medpulse.ru»-ի հաղորդմամբ, հետազոտությունների արդյունքում տղաների մոտ ի հայտ են եկել հիմնականում միզուղիների հիվանդություններ, գրիժա և այլն, և եթե շտապ չբուժել դրանք, ապա տղաները ապագայում երեխաներ ունենալու հույսը պետք է կտրեն:
Աղջիկների մոտ էլ իրավիճակը լավ չէ: Մինչև 17 տարեկան աղջիկների 18-35 տոկոսը արդեն վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներ ունեն: Մասնագետները սա բացատրում են հիմնականում վաղ սեռական կյանքով` 14 տարեկանում դեռահասների մեծամասնությունը արդեն նման կյանք է վարում, բայց նույնիսկ տեղեկացված էլ չէ տարրական նորմերից` հիգիենայից, պաշտպանվելու մասին բավարար տեղեկատվություն չունի և այլն: Արդյունքում աբորտների թիվն է մեծ, ինչպես նաև վեներական հիվանդություններն են ծաղկում երիտասարդների շրջանում:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա