Մրցույթը հաղթող ուսանողները կարժանանան անվանական կրթաթոշակների
Այսօր մեկնարկել է Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության կողմից կազմակերպված ինտելեկտուալ մրցույթը, որի շրջանակներում կորոշվեն այն ուսանողները, ովքեր առաջիկա ուսումնական տարում կարժանանան անվանական կրթաթոշակների:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ արդեն ավանդույթ է դարձել ամեն տարի ռազմական ուսումնական հաստատությունների և բուհերի ռազմահոգեբանական ֆակուլտետների գերազանց առաջադիմություն ունեցող ուսանողների միջև անցկացնել ինտելեկտուալ մրցույթ:
Մրցույթի հաղթողներն արժանանում են Գարեգին Նժդեհի, Անդրանիկ Մարգարյանի, Աշոտ Նավասարդյանի և Վազգեն Սարգսյանի անվան կրթաթոշակների։ Կրթաթոշակառուները մեկ ուսումնական տարվա ընթացքում ամեն ամիս կստանան 25000-ական դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա