«Քրոնիկոն» գրքում ներկայացված փաստերով հնարավոր կլիներ կանխել «Հոկտեմբերի 27-ը». քրեագետ. (տեսանյութ)
Քրեագետի Սերգեյ Գալոյանն իր նոր՝ «Քրոնիկոն» գրքում անդրադարձել է պատմության մեջ կատարված հետաքրքիր հանցագործություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց քրեագետը, ապա հավելեց, որ գրքում գրված է 1977թ. հունվարի 8-ին Մոսկվայի մետրոյի պայթյունի մասին, և ինքը ապացուցել է, որ այդ մեղադրանքը Ստեփան Զատիկյանի և նրա երկու ընկերների նկատմամբ կեղծ է եղել. «Ամենապարզ բանն այն է, որ այդ օրը նրանք Մոսկվայում չեն եղել»:
Ըստ նրա նման գիրք Հայաստանում չկա, իսկ Ռուսաստանում միայն մեկ հատ կա:
«Տասնմեկ տարի ես հավաքել եմ այս տվյալները և դրանք ճշտված են մինչև վերջ»,- շեշտեց քրեագետը:
Քրեագետն իր գրքում անդրադարձել է նաև բանդայի գործին. «Այդ գործով դատավարությունը պարզապես թատրոն է»:
Նա նաև ներկայացրել է «Մարտի 1-ի» դեպքերը, թե ովքեր են հարձակվել և ինչ զենք է մատակարարվել: Նրա կարծիքով՝ «Քրոնիկոն» գրքում ներկայացված փաստերով հնարավոր կլիներ կանխել «Հոկտեմբերի 27-ի» դեպքը, եթե գրքում առկա տեղեկությունները լինեին խելոք մարդկանց ձեռքին:
Քրեագետի ներկայացրած տվյալներն առավել մանրամասն՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան