Եռյակի առաջին հանրահավաքը կանցկացվի Աբովյանում
Եռյակի` «Բարգավաճ Հայաստան»-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» մարզային այցելությունները, որոնք իրականացվելու են հոկտեմբերի 10-ի համապետական հանրահավաքին ընդառաջ, մեկնարկելու են սեպտեմբերի 25-ից: Այս մասին տեղեկանում ենք եռյակի տարածած հաղորդագրությունից:
Առաջին հանրահավաքը տեղի կունենա Աբովյան քաղաքում, ինչը, թերևս, կարելի է խորհրդանշական համարել: Թեև, անկասկած, քիչ են նրանք, ովքեր կասկածում են, թե ով է եռյակում առաջնորդողի դերում հանդես գալիս:
Ընդհանուր առմամբ, հանրահավաքներ տեղի կունենան Հայաստանի 8 քաղաքներում ` Հրազդանում, Սիսիանում, Կապանում, Արարատում, Իջևանում, Վանաձորում և Գյումրիում: