«ԵՄ-Հայաստան. հարաբերությունների հեռանկարներ գիտակրթական ոլորտում».Աշոտյանի դասախոսությունը
Էստոնիայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է երկրի ամենախոշոր ու հեղինակավոր բուհերից մեկը՝ Տարտուի համալսարան, և հանդիպում ունեցել ռեկտորի, ղեկավար անձնակազմի և պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են միջբուհական համագործակցության ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր, մասնավորապես, ուսանողների և դասախոսների փոխանակման և համատեղ գիտահետազոտական ծրագրերի իրականացման վերաբերյալ: Էստոնական կողմը պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաս տանի բուհերին՝ եվրոպական գիտակրթական նախագծերում ընդգրկվելու հարցում: Հայկական պատվիրակությունն այցելել է նաև Տարտուի համալսարանում գտնվող Խաչատուր Աբովյանի անվան լսարան:
Տարտուի համալսարանում նախարար Արմեն Աշոտյանը հանդես է եկել դասախոսությամբ՝ «ԵՄ-Հայաստան. հարաբերությունների հեռանկարներ գիտակրթական ոլորտում» թեմայով: Նախարարը ներկայացրել է նաև Հայոց ցեղասպանության, հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված մի շարք հարցեր: Դասախոսության ավարտին Ա. Աշոտյանը պատասխանել է նաև ներկաների հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերել են Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանը: Այդ համատեքստում նախարարը հատուկ ընդգծել է Հայաստանի դերը տարածաշրջանում՝ որպես քրիստոնեական աշխարհի և եվրոպական քաղաքակրթական հիմնական հենարան:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա