Ցուցահանդես՝ նվիրված Էրեբունի-Երևանի 2796 ամյակին
ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը, Զարգացման Հայկական Գործակալությունը և «Պրոմ Էքսպո» ընկերությունը ներկայացնում են իրենց հերթական համատեղ նախագիծը` «ՊանԱրմենիան Էքսպո» 2014 միջազգային բազմաբնույթ ցուցահանդեսը, որը կկայանա 2014թ. հոկտեմբերի 09-12-ը «ԵՐԵՎԱՆ» Էքսպոկենտրոնում (Մերգելյան ինստիտուտի տարածք): Այս մասին տեղեկացնում է ՊանԱրմենիան Էքսպոյի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ըստ աղբյուրի` «ՊանԱրմենիան Էքսպո» 2014 Ցուցահանդեսի նպատակն է.
- Հայրենական արտադրանքի ճանաչողականության և պահանջարկի բարձրացում
- Ստեղծել գործարար հարթակ Հայաստանի և Սփյուռքի տնտեսական, մշակութային, գիտատեխնիկական կապերի ամրապնդման և զարգացման համար
- Խթանել հայրենական արտադրանքի արտահանմանը
- Հայաստանի և արտերկրների միջև, համատեղ գործարար և ներդրումային ծրագրերի խթանում, Հայաստանի տնտեսական ներուժի բացահայտում։
Թեմատիկ բաժինները՝
Առողջապահություն, Արդյունաբերություն, Բանկեր,վարկային կազմակերպություններ, Բեռնափոխադրումներ, Գյուղատնտեսություն և սննդարդյունաբերություն, Զբոսաշրջություն, Ծառայություններ,Կրթություն, Հրատարակչություն, Շինարարություն, Կահույք
«ՊանԱրմենիան Էքսպո» 2014 ցուցահանդեսին մասնակցում են ինչպես հայրենական այնպես էլ արտերկրյա մի շարք կազմակերպություններ՝ Ռուսաստանից, Վրաստանից, Պարսկաստանից, Չինաստանից և այլ երկրներից: