«Գյումրի գարեջուրը» խախտել է մաքսային կանոնները
Ֆինանսների նախարարության Շիրակի տարածաշրջանային մաքսատան պետ Կ. Մանուկյանի որոշմամբ «Գյումրի գարեջուրը» ՍՊԸ-ն ճանաչվել է զանցառու Մաքսային օրենսգրքի 194 հոդվածով:
Ինչպես Panorama.am-ը տեղեկացավ Ֆինանսների նախարարությունից, ընկերությունը օգոստոսի վերջին ներմուծել է ածխաթթվային էլ. Տաքացուցիչ, սակայն օրենքով սահմանված ժամկետում փաստաթղթերը մաքսային մարմնին չի ներկայացրել:
Մաքսատան պետի որոշմամբ, ընկերությունը տուգանվել է 50 հազար դրամով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան