Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ԱՄՆ-ում աշխատում է Սպիտակ տան և միջազգային ֆինանսական կառույցների հետ. «Հրապարակ»
Թվում է` Տիգրան Սարգսյանը պետք է ամեն ինչ աներ Հովիկ Աբրահամյանի կառավարության ձախողումն համար, որ իր տակը փորողի ժամկետը կրճատվեր: Սակայն, «Հրապարակ»-ի տեղեկություններով նախկին վարչապետն ԱՄՆ-ում աշխատում է Սպիտակ տան և միջազգային ֆինանսական կառույցների հետ, ինչը դեսպանի պարտականությունների շրջանակից դուրս է:
Թերևս, դեր է խաղում այն, որ նա այս կառույցների հետ աշխատում է արդեն շուրջ 23 տարի, 90-ականներին որպես ՀՀ գերագույն խորհրդի ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ, 10 տարի` որպես ՀՀ ԿԲ նախագահ, և 6 տարի` որպես ՀՀ վարչապետ: Չի բացառվում, որ նախկին պաշտոնին վերադառնալու հույսեր էլ է փայփայում»: