Կարմիր խաչը հետևողական է լինելու, որպեսզի Ադրբեջանը Կ.Պետրոսյանի աճյունը վերադարձնի Հայաստան. Ն.Զոհրաբյան
Panorama.am-ը տեղեկացրել էր, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը օգոստոսի 13-ին նամակ էր հղել Եվրոպական Խորհրդարանի նախագահին, ԵԽ գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին , ԵԽ մարդու իրավունքների և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահին` եվրոպացի պաշտոնյաների ուշադրությունը դարձնելով Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի աղաղակող սպանության դեպքին` ակնկալելով նրանց արձագանքն ու հստակ գնահատականը տեղի ունեցածին:
Եվ ահա այսօր պատգամավորը պաշտոնապես ստացել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրելի պատասխանը:
«Եթե փորձեմ հակիրճ ներկայացնել, ապա Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահը նախ շնորհակալություն է հայտնել Կ.Պետրոսյանի գործին հետամուտ լինելու համար, այնուհետ նշել է, որ այդ գործի հետ կապված բոլոր խնդիրները իրենց ուշադրության ներքո են, իրենք այս խնդրով իսկապես խիստ շահագրգիռ են ու հետևողական են լինելու, որպեսզի Ադրբեջանի իշխանությունները Կ.Պետրոսյանի աճյունը վերադարձնեն Հայաստան»,- տեղեկացրեց Ն.Զոհրաբյանը:
Պատգամավորը նշեց, որ ակնկալում է, որ այս խնդիրը կքննարկվի երկուշաբթի օրը Ստրասբուրգում մեկնարկող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում, որովհետև Ադրբեջանը խախտել է իր իսկ ստանձնած միջազգային բազմաթիվ կոնվենցիաներ, այդ թվում` խախտել և շարունակում է խախտել Ժնևյան` գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի կոնվենցիան .
«Ուստի մեկ բան ակնհայտ է` ինչպես եվրոպական խորհրդարանը սեպտեմբերի 18-ին իր որոշման մեջ շատ ադեկվատ ու շատ հստակ գնահատական տվեց Ադրբեջանում տիրող իրավիճակին, առաջարկելով խզել բոլոր կապերը և որևէ համագործակցության չգնալ Ադրբեջանի հետ մինչև այդ երկրում մարդու իրավունքների, իրավապաշտպանների և լրագրողների իրավունքների խնդիրները չկարգավորվեն, ես ակնկալում եմ, որ մենք պետք է կարողանանք ԵԽԽՎ-ում ևս նման մթնոլորտ ստեղծել»,- նշեց նա` հավելելով, որ քաջ գիտակցում է, որ դա շատ դժվար է լինելու, քանի որ ԵԽԽՎ 128 պատգամավորներ Ադրբեջանի կողմից ամսեկան ստանում են ամսավճար, բավականին լուրջ գումարներ և, բնական է, որպես Ադրբեջանի զինվոր, որպեսզի Ադրբեջանի Միլի մեջլիսի կցորդ` ծառայում են Ադրբեջանին.
«Առաջիկայում մենք անուն առ անուն այդ պատգամավորներին կբացահայտենք »,- հավաստիացրեց Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, Կարեն Պետրոսյանը մոլորվել էր ու հայտնվել Ադրբեջանի տարածքում, իսկ արդեն հաջորդ օրն իսկ ադրբեջանական կողմը հայտնեց նրա «հանկարծամահ լինելու» մասին:
Հարակից հրապարակում`
Կ.Պետրոսյանի սպանության ողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Ալիևը. Զոհրաբյանի նամակը
Գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանը թակել էր Աղբուլաղ գյուղի տներից մեկը և տանտիրուհուց թեյ էր խնդրել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան