Շարմազանովն առաջարկել է ՀՀ մարզերի և Մորավո-Սիլեզյան երկրամասի բուհերի միջև համագործակցություն ծավալել
Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը նախօրեին հանդիպում է ունեցել Չեխիայի Մորավո-Սիլեզյան երկրամասի նահանգապետ Միրոսլավ Նովակի հետ:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահի մամուլի գրասենյակը հայտնում է, որ կողմերը կարևորել են միջմարզային համագործակցության շարունակականությունն ու հետագա խորացումը՝ նկատելով, որ ամենատարբեր ոլորտներում համագործակցության զարգացման լավ նախադրյալներ կան: ԱԺ փոխնախագահը կարևորել է երկկողմ առևտրատնտեսական կապերի ակտիվացումը՝ անդրադառնալով համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությանը:
Էդուարդ Շարմազանովն առաջարկել է Հայաստանի մարզերի և Մորավո-Սիլեզյան երկրամասի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև հնարավոր համագործակցություն ծավալել:
Հանդիպման ավարտին ԱԺ փոխնախագահը գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում: Նույն օրը խորհրդարանական պատվիրակությունն այցելել է նաև Մարլենկա միջազգային ընկերություն, որն իր ապրանքատեսակներն է արտահանում աշխարհի շուրջ 35 երկիր:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում