Քաղաքագետ. Նախագահը հատուկ ընդգծեց, որ ցեղասպանության հերքումը այդ հանցագործության վերջնական փուլն է

New York Times-ի հեղինակային հոդվածում, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի Ընդհանուր քննարկմանը, ինչպես նաև Կոլումբիայի համալսարանի Միջազգային հարաբերությունների դպրոցում ունեցած ելույթներում, ըստ էության, նախագահ Սարգսյանը համապարփակ ներկայացրեց ներկա փուլում Հայաստանի արտաքին քաղաքականության մի քանի առաջնահերթությունների նկատմամբ երկրի դիրքորոշումը։

Նախևառաջ, նախագահը հատուկ ընդգծեց, որ ցեղասպանության հերքումը այդ հանցագործության վերջնական փուլն է, և դրա նկատմամբ անուշադրությունը բերում է նոր ցեղասպանություններ։ Սա շատ կարևոր է հատկապես ընդգծել ոչ միայն Թուրքիայի ժխտողականությունը հաշվի առնելով, այլև Եվրոպայի տարբեր երկրներում ոչ միայն Հոլոքոստի, այլև ընդհանրապես ցեղասպանությունների հերքումը քրեականացնող օրենքներ ընդունելու նոր ալիքով /վերջերս նման օրենք ընդունեց Հունաստանը/։ Փերինչեքի գործով ՄԻԵԴ սպասվող վճռից հետո այս գործընթացը կարող է ավելի արագանալ, ինչը չափազանց կարևոր է, հաշվի առնելով հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը հաջորդ տարի, որպեսզի այս հարցի առնչությամբ Հայաստանի քաղաքականությունը մտնի նոր շրջափուլ։

Ցյուրիխյան արձանագրությունների վերաբերյալ չափազանց կոլորիտային հայտարարությունը, իհարկե, ջերմացրեց շատերի սրտերը, բայց ընդհանուր մեսիջը, որ նախագահը կրկնեց նաև Կոլումբիայի համալսարանում, արձանագրությունները ձախողեց հենց Թուրքիան, և Հայաստանը այդ գործընթացը այլևս ավարտված է համարում, եթե անսպասելիորեն ինչ որ հրաշքով նորընտիր նախագահ Էրդողանը չփոխի իր ամբողջ քաղաքականությունը։

Քաղաքական նշանակության առումով, թերևս, ավելի կարևոր էր ԼՂ վերաբերյալ նախագահի ելույթի հատվածը, որտեղ նա խորությամբ անդրադարձավ ՄԱԿ ԱԽ կողմից 1993թ ընդունված բանաձևերի դրույթներին, որոնք նույնիսկ Հայաստանում շատերի կողմից կամ, լավագույն դեպքում, մերժողաբար են ընկալվում, կամ ընդհանրապես ոչ ադեկվատ։ Նախագահը ճշգրիտ ներկայացրեց 1993թ ընդունված, օրինակ, 874 բանաձևում առկա դրույթը ռազմական գործողությունների դադարեցման ու Հայաստանի շրջափակման վերացման “փոխադարձ և անհետաձգելի” պայմանը, ավելացնելով, որ Հայաստանը կատարել է ՄԱԿ ԱԽ և միջազգային հանրության առջև իր միակ պարտականությունը` "իր ազդեցությունը գործադրելով" ԼՂ իշխանությունների վրա, որպեսզի 1994թ դադարեցվեն ռազմական գործողությունները, կամ, ավելի ճիշտ, 1993թ ընթացքում անընդհատ հաստատվող հրադադարի ռեժիմի` Ադրբեջանի կողմից խախտումներն ԼՂ զինված ուժերը չպատասխանեն անհամարժեք գործողություններով ու նոր շրջաններ չանցնեն։

Այստեղ միայն կարելի էր ավելացնել, որ 1995թ ՄԱԿ ԱԽ նախագահողի հայտարարությունը (S/PRST/1995/21) կոչ էր արել Ադրբեջանին "ուղիղ կապեր” հաստատել այդ թվում նաև ԼՂ իշխանությունների հետ` սահմանային միջադեպերի քննության նպատակով, ինչը մինչ օրս Բաքուն հրաժարվում է իրականացնել, չնայած ՄԱԿ գլխավոր քարտուղարի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հորդորներին։

Եվ երրորդը, նախագահը նաև անդրադարձավ Եվրասիական միությանը Հայաստանի սպասվող անդամակցության հետ կապված հարցին, նշելով, որ դա ոչ թե արժեքային կամ փիլիսոփայական ընտրություն է, այլև տնտեսական հաշվարկների վրա կառուցված ընտրություն, ինչը, կարծում եմ, չափազանց կարևոր է հասկանալ այդ քաղաքականությանը գնահատականներ տալու համար։ Ավելին, նախագահը նաև կրկնեց, թե Հայաստանը շարունակում է իր քաղաքականությունը կառուցել դաշնակիցների ու գործընկերների ընդհանուր շահերի դաշտում, այլ ոչ թե նրանց հակասությունների հաշվին, և լիահույս է, որ Եվրասիական միությունը և ԵՄ կկարողանան ապագայում ստեղծել ազատ առևտրի գոտի, ինչը Հայաստանը կդարձնի յուրօրինակ կամուրջ երկու կազմակերպությունների միջև։

Հովհաննես Նիկողոսյան, քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:25
Հրդեհների պատճառով Լոս Անջելեսում տների վարձակալության գները բարձրացել են
Լոս Անջելեսում արդեն 5 օր է անտառային հրդեհներ են։ Հրդեհների հետևանքով ավերածությունների ֆոնին բարձրացել են տների վարձավճարները։  Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
15:11
Սպասվում է ձյուն, մառախուղ
Հայաստանի տարածքում հունվարի 11-ի ցերեկը, 12-14-ին սպասվում է առանց տեղումնների եղանակ։  Հունվարի 15-16-ի ցերեկը լեռնային շրջաններում...
Աղբյուր` Panorama.am
15:04
Հայտնի է դարձել Թրամփի և Ցուկերբերգի հանդիպման մասին
Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հանդիպել է ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփին Ֆլորիդայում գտնվող Մար-ա-Լագոյի կալվածքում։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
14:49
Հունվարի 15-ից Միգրացիայի և քաղաքացիության ծառայության թեժ գծի հեռախոսահամարը չի գործի
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության գործառույթների շրջանակում մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկությունները...
Աղբյուր` Panorama.am
14:42
Պրահայի «Հավերժական հույս» երաժշտական ​​փառատոնում կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմը»
«Հավերժական հույս» ութերորդ երաժշտական ​​փառատոնը տեղի կունենա 2025 թվականի փետրվարի 2-ից մարտի 20-ը Պրահայի յոթ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
14:26
ԵՄ-ն կվերլուծի ՀՀ կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը
Աղբյուր` Panorama.am
14:16
Ծառուկյան-Մախաչև մենամարտը կարող է հետաձգվել
Հունվարի 19-ին պետք է կայանա UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոնական մենամարտը Արման Ծառուկյանի և Իսլամ Մախաչևի միջև, սակայն այն կարող է ...
Աղբյուր` Panorama.am
14:15
ՍԱՏՄ-ն դպրոցի տնօրենին տուգանել էր, քանի որ նա չգիտեր բժշկություն․ Անուշ Պողոսյան
Առողջության իրավունք իրավապաշտպան ՀԿ հիմնադիր նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «2024 թվականի սեպտեմբերին ՀՀ սննդամթերքի անվտանգության...
Աղբյուր` Panorama.am
14:00
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում է հիգիենիկ նորմը․ փորձագետ
Երևանի օդում փոշով աղտոտվածության մակարդակը գերազանցում են հիգիենիկ նորմերը։Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Խազեր» ՀԿ...
Աղբյուր` Panorama.am
13:51
ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքները. Թադևոս Ավետիսյան
«Դեպի ԵԱՏՄ շուկա արտահանումը և այդ շուկայից ներմուծումը շարունակում է մնալ մեր երկրի տնտեսական աճի, արտադրական և սպառողական պահանջարկի...
Աղբյուր` Panorama.am
13:43
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ
Մոսկվայից և Երևանից չվերթները փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակումների պատճառով։ Այս մասին գրում է «Ռիա...
Աղբյուր` Panorama.am
13:28
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ
Լոս Անջելեսում մոլեգնող հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան: «Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:17
Այդ զույգը դարձել է Հայաստանը դեպի կործանում տանող ճանապարհի սկիզբը, ընթացքն ու վերջը. Բագրատ Սրբազան
«Հայաստանի իրական մարտահրավերը քո ստախոսությունն է, խաբեբայությունը, սուտը։ Դժբախտաբար, այդ խաբեբայության, ստի ու մոլորության մեջ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Բագրատ Սրբազան. Այդ սպառնալիքները թշնամի պետության ու սեփական ժողովրդին թշնամի դարձած իշխանության ներքին համաձայնության արդյունք է
«Մեկ շաբաթվա դրությամբ այնքան աղբ, աղետ ու արհավիրք է լցվում մեր կյանք, որ մեր միտքը հոգնում է նույնիսկ մտածել այդ մասին, բնական է, մարդիկ...
Աղբյուր` Panorama.am
12:29
Խոշոր ավտովթար Արագածոտնում. բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարն ու այլ մեքենաներ
Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի...
Աղբյուր` Panorama.am
12:08
Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել
Սոչիում այսօր առավոտյան ստորգետնյա մի քանի ցնցում է գրանցվել։ Սեյսմիկ կայանները մի քանի ցնցում են գրանցվել։ Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
11:48
Փաշինյանը դիտարկում է Մինսկի խումբը լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը. Խոսնակ
«Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը»,-այս մասին հայտարարել է Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
11:24
Փարաքարում մեկնարկել են նախնական ընտրությունները
Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները։  Փարաքարում գտնվող ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
11:14
Հենրիխ Մխիթարյանի վերաբերյալ «Ինտեր»-ի բուժանձնակազմն այսօր կտա իր գնահատականը
Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 20-րդ տուրի «Վենեցիայի» դեմ հանդիպումը: Այս մասին գրում է Fcinter1908.it-ն ու...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կոթիում հուղարկավորվել են Ուկրաինայում զոհված երիտասարդին
Երեկ` հունվարի 10-ին Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Կոթի գյուղում հուղարկավորել են 27-ամյա Գոռ Ազիբեկյանին։ Տավուշցի լրագրող Ոսկան...
Աղբյուր` Panorama.am
10:44
Դիլիջանի նախկին քաղաքապետի եղբոր որդիների վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան
Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարան է հանձնել Տավուշի մարզի Դիլիջան համայնքի նախկին ղեկավարի եղբորորդիներ Վ.Ս.-ի և...
Աղբյուր` Panorama.am
10:21
Օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն. Բացատրում են մասնագետները
Երևանում և հանրապետության տարբեր հատվածներում օդում նկատվող սառցե բյուրեղները ձյան տեղումներ չեն։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Հայաստանի մի քանի մարզերում, Արաատյան դաշատավայրում ինվերսիոն շերտ է առաջացել
Ձմեռային ամիսներին Հայաստանի միջլեռնային գոգավորություններում, հատկապես Շիրակի և Արարատյան դաշտերում, դիտվում  են ջերմաստիճանային...
Աղբյուր` Panorama.am
09:56
Ադրբեջանական կողմը մասամբ գաղտնազերծել է Փաշինյանի առաջարկը
Ադրբեջանական ԶԼՄ-ները գաղտնազերծել են, թե ինչ է առաջարկ է ներկայացրել հայկական կողմը  Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին...
Աղբյուր` Panorama.am
09:24
Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի անունն է շոշափվում, պատմեմ, մեջս չմնա. Էդգար Հարությունյան
«Երկրի ղեկավարն ասում է, թե մարդիկ Ջերմուկում սուրճ խմելու փոխարեն Հռոմ կամ Փարիզ են գնում։ Որոշել էի չպատմել, բայց քանի որ Ջերմուկի...
Աղբյուր` Panorama.am
09:09
Վթարից հետո մեքենան այրվել է, վարորդը՝ տեղափոխվել հիվանդանոց
Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 10-ին, ժամը 22:52-ին ահազանգ է ստացվել, որ Ագարակավանի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով, ձերբակալել են հետո բաց թողել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ոստիկանությունը, չմոռանալով, որ Փաշինյանի «համբերության բաժակը լցվելու»...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի նոյեմբերի դրությամբ Հայաստանում գրանցվել են 782 հազար 832 աշխատակիցներ, ովքեր...
Աղբյուր` Panorama.am
08:50
Խոշոր հրդեհ Նոյեմբերյանում
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 11-ին, ժամը 01:52-ին ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}