ՀՀԿ-ն այսօր նիստ չի անի. «Ժողովուրդ»
Այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստ տեղի չի ունենալու: Պատճառը Սերժ Սարգսյանի բացակայությունն է, նա այս օրերին գտնվում է ԱՄՆ-ում:
«Ժողովուրդ»-ը փորձել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանից պարզել, թե երբ է տեղի ունենալու ՀՀԿ ԳՄ ավանդական նիստը:
«Գործադիր մարմնի նիստը հրավիրում և վարում է կուսակցության նախագահը, իսկ քանի որ նախագահն այս պահին պաշտոնական այցով գտնվում է արտերկրում, բնական է, որ այս շաբաթ նիստ չենք անի: Հաջորդ շաբաթ արդեն նախագահը կորոշի, թե երբ ենք նիստ անելու»,-ասել է նա: