Հայաստանում սկսվում է ազատագրական հեղափոխություն. Լ.Զուրաբյան
«Այս հրապարակից այսօր Հայաստանում սկսվում է ազատագրական հեղափոխություն: Եվ այն արյունահեղության կամ ցնցումների հետ ոչ մի կապ չունի»,- Աբովյանում մեկնարկած եռյակի հանրահավաքում հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
Վերջինիս խոսքով` արդեն բոլորին պարզ է, թե «ինչ իշխանության հետ գործ ունենք, թե ինչ որակ ունի մեր իշխանությունը և կարևորագույն խնդիրը այն է, որ պետք է արձանագրել` այս ռեժիմը սպառված է»:
«Այստեղ հավաքված որոշ մարդկանց համար այն, ինչ կասեմ հարազատ է. եկեք սկսենք, որովհետև մինչև Հայաստանից չհեռանա այս ռեժիմը` Հայաստանը չի զարգանա»,- նշեց Լ.Զուրաբյանը և շնորհակալություն հայտնեց բոլորին` ներկա լինելու և այդ ազգանպաստ գործը անելու համար:
«Բոլորիդ շնորհավորում եմ մեր ամենահաջող մեկնարկով, այն իսկապես լուրջ դեբյուտ էր մեր հզոր, ազատագրական հեղափոխության համար»,- հավելեց իր ելույթը ՀԱԿ ներկայացուցիչը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները