ՀՀ-ում այս տարի արդեն արձանագրվել իգական սեռի նկատմամբ բռնության 1501 դեպք
Այս տարվա առաջին ութ ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել է իգական սեռի նկատմամբ բռնության 1501 դեպք, որից 374-ը՝ ընտանեկան բռնություն է: Նույն ժամանակաշրջանում արձանագրվել է անչափահասների նկատմամբ բռնության 138 դեպք, որից 7-ը՝ ընտանեկան: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ թվային տվյալները ներկայացրեց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:
Նա ներկայացրեց նաև նախորդ տարվա տվյալները. 12 ամսվա ընթացքում արձանագրվել է իգական սեռի նկատմամբ բռնության 2054 դեպք, որից 580-ը՝ ընտանեկան: Անչափահասների նկատմամբ բռնության 245 դեպք է արձանագրվել, որից 21-ը՝ ընտանեկան: