Սուրիկ Խաչատրյանը նորից Սյունիքի մարզպետն է
Ահա և վերջ` Սյունիքի մարզպետը նշանակվեց ու թերևս այս նշանակումը որևէ մեկի համար անակնկալ չէր` այս պաշտոնին վերադարձավ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը (Լիսկա), ով հրաժարական էր ներկայացրել մեկ տարի առաջ իր տան մոտ Բուդաղյան եղբայրների հետ տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո:
Հիշեցնենք, Սյունիքի մարզպետի աթոռը թափուր էր արդեն երեք շաբաթ. մարզպետ Վահե Հակոբյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, որից հետո նշանակվել Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ:
Նշենք, որ Ս. Խաչատրյանի մարզպետ նշանակվելու որոշումը կայացվեց Կառավարության այսօրվա նիստում: