ՀՀ նախագահի ելույթը՝ ՄԱԿ-ում. կարծիքներ

«Սերժ Սարգսյանի նախագահության տարիների ընթացքում երրորդ անգամ նա ելույթ ունեցավ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում։ Թե ձևակերպումների, թե քաղաքական գնահատականների առումներով վերջին ելույթը տարբերվեց 2008 և 2011 թվականների ելույթներից։ Թեև նախորդ ելույթներում ևս խստորեն դատապարտվել է Ցեղասպանության փաստը, սակայն վերջին ելույթում առկա էին գնահատականներ ու մոտեցումներ, որոնք միջազգային այդ բարձր ամբիոնից նախկինում չէին հնչել»,- Panorama.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ նախօրեին ՄԱԿ-ում ունեցած ելույթը, մասնավորապես Թուրքիայի և Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ հատվածը, ասաց պատմաբան, Հայաստանի Ամերիկյան համալսարանի դասախոս և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանը:

Նրա դիտակմամբ, Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին նման ելույթը հարկավոր էր ու սպասված, ավելին՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հաջորդ՝ 70-րդ նստաշրջանը կլինի Ցեղասպանության տարելիցից հետո, ուստի, ժամանակային առումով, այս ելույթում Ցեղասպանությանն առնչվող թե դրույթները, թե շեշտադրումները տեղին էին ու կարևոր։

Թուրքիայի հետ հարաբերությունների պարագայում, ըստ պատմաբանի, ևս հնչեցին նախկինից էապես տարբերվող գնատահականներ. «Իհարկե, շատերը կկենտրոնան «գրողի ծոցը վավերացնեք» արտահայտության վրա ու կփորձեն կամ գերագնահատել, կամ շահարկել այն։ Իրականում, եթե վերջին ելույթը փորձենք համեմատել նախորդ երկու ելույթների հետ, ապա հասկանալի կդառնա, որ գործ ունենք փոփոխվող գնահատականների հետ։ Եթե 2008 թվականի ելույթը լավատեսական էր, իսկ 2011 թվականինը  սպասողական, ապա 2014 թվականինը պարունակում էր քննադատություն, որը թեև նորություն չէր մեզ համար, սակայն այդ ամբիոնից նախագահի մակարդակով դեռ չէր հնչել։ Ցեղասպանության նախօրեին Հայաստանը պետք է փոխի իր հռետորաբանությունը, որը պետք է արվի ոչ թե նրա համար, որ 100-ամյակի տրամաբանությունն է ենթադրում, այլ որովհետև միջազգային հանրության մոտ առկա է նման պահանջարկ։ Հարկավոր է ի ցույց դնել մեր քաղաքական ու հասարակական մտքի հասունությունը։ Իհարկե, ասածս չի ենթադրում, որ կարող ենք սահմանափակվել ելույթներով ու հայտարարություններով, հարկավոր է գործով ապացուցել այդ ամենը»։

Խորհրդարանից արձանագրությունների հետ կանչման մասին նախագահի հայտարարությունը, պատմաբանի խոսքով, հարկավոր է դիտել որպես վերջնաժամկետ, որն ուղղված էր առաջին հերթին Թուրքիայի իշխանություններին. «Անշուշտ, այդ հասցեատերերի շարքին պետք է դասել նաև բոլոր միջնորդներին՝ այդ թվում ԱՄՆ-ի իշխանություններին։ Երկու շաբաթից կլրանա այդ արձանագրությունների ստորագրման 6-րդ տարին և Հայաստանի իշխանությունները պարտավորված են զգում քայլ կատարել։ Եթե Թուրքիայի կողմից որևէ էական քայլ չկատարվի, ապա Հայաստանը պետք է մի քանի իրարահաջորդ քայլեր կատարի՝ ղեկավարվելով Պայմանագրերի մասին Վիեննայի 1969 թվականի կոնվենցիայի 3-րդ և 4-րդ մասերի դրույթներով։ Նախ, Հայաստան հրավիրի 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում արձանագրությունների ստորագրման արարողությանը ներկա գտնվող երկրների ու կազմակերպությունների ներկայացուցիչներին ու համատեղ հայտարարություն ընդունի արձանագրությունների հետ կանչման մասին, որին պետք է հետևի միջազգային իրավական ատյաններում Թուրքիայի իշխանությունների դեմ համապատասխան գործընթացի սկսումը»:

Այս հարցի վերաբերյալ ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը հետևյալ դիտարկումն արեց. «Չնայած նրան, որ Հայաստանի ու Թուրքիայի միջև որևէ հարաբերություն չկար, չնայած այն իրավիճակին, որ ստեղծվել էր տարածաշրջանում, Հայաստանն իրականացնում է պրոակտիվ արտաքին քաղաքականություն, որի դրսևորումներից էր նաև Թուրքիայի հետ որոշակի հարաբերություններ հաստատելու պատրաստակամությունը, առանց նախապայմանների մտնել բանակցային գործընթացի մեջ: Ի պատասխան սրան, մենք ստանում ենք անգործություն, պարալիզացված դրսևորումներ: Այս վիճակը հետևյալ հարցերն է առաջ բերում՝ ինչքա՞ն սպասել, ո՞րն է այն ադեկվատ ժամանակը, որ անհրաժեշտ է մյուս կողմին ունենալ կամ ընդունել որոշում: Իսկ այն հարցը, թե ինչքա՞ն է նպատակահարմար պահել Հայաստանի ստորագրությունը արձանագրությունների տակ, ստանում է նաև տրամաբանական պատասխան՝ ժամանակն անցնում է ու եթե որևէ դրական քայլ տեղի չի ունենում, մնում է հետ կանչել սեփական ստորագրությունն արձանագրությունների տակից»:

Ալ. Մարկարովի դիտարկմամբ, նախագահ Սերժ Սարգսյանի ելույթն իր մեջ պարունակում էր այն հարցերի պատասխանները, որոնք վերաբերում են Հայաստանի դերին ժամանակակից միջազգային գործընթացներում, Հայաստանի դերին տարածաշրջանային և գլոբալ անվտանգության ապահովման մեջ, Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգին:

«Այս առումով կան որոշակի առաջնահերթություններ, որոնցից մեկը սպասվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին է: Հարցը նրանում է, որ մենք ոչ միայն շնորհակալություն ենք հայտնում այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այլ նաև խնդիրն իր բովանդակությամբ ավելի լայն է: Այն հանցագործությունները, որոնք ուղղված են մարդկության դեմ, չեն կարող չստանալ ոչ միայն իրավական, նաև պատմական դատապարտում: Տվյալ պարագայում խոսքը գնում է այն արդարության ու արդար պահանջների մասին, որոնք դրված են Հայաստանի ու ժառանգորդների կողմից: Հարցերից մեկն էլ այն է, որ անհրաժեշտ է իրականացնել կայացած ցեղասպանության դատապարտման գործընթացը, որովհետև դա հիմքն է հետագայում տեղի ունեցող հանցագործությունների, նաև մշակութային ցեղասպանության, որը մասամբ իրականացվում է նախկին Օսմանյան կայսրության տարածքում, կոնկրետ՝ Սիրիայում: Այն, ինչ տեղի ունեցավ Սիրիայում, իր ձեռագրով ինչ-որ իմաստով հիշեցնում է այն, ինչ տեղի է ունեցել: Տվյալ պարագայում խոսքը գնում է պատմական ժառագության և մշակութային արժեքների ոչնչացման մասին»,- ասաց քաղաքագետը՝ միաժամանակ հավելելով, որ չդատապարտված երևույթն այսօր տանում է նրան, որ նման գործընթաց տեղի է ունենում այլ ժողովուրդների նկատմամբ: Խոսքը եզդիների մասին է:

Ալ. Մարկարովի խոսքով, նախագահ Ս. Սարգսյանի հաջորդ մեսիջն այն էր, որ այն, ինչ Թուրքիան փորձում է անել, թյուրիմացության մեջ է գցում միջազգային հանրությանը` հարցի վերաբերյալ, թե արդյո՞ք թուրքական դիրքորոշումը փոխվել է. «Նրա քայլերն իրենց մեջ իմիտացիոն էլեմենտներ ունեն: Այս քայլերով նա միայն վնասում է իրեն. չի կարելի խաբել բոլորին ու մշտապես»:

Նախորդող հրապարակումներ՝
Սերժ Սարգսյանը շեշտեց, որ որևէ գնի դիմաց հայերը Ղարաբաղը երբեք չեն տա. Իսկանդարյան
Որևէ ծայրահեղություն կոնստրուկտիվ դեր չի կարող ունենալ ցեղասպանության 100-ամյակի կոնտեքստում. Կ.Բեքարյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}