Հայաստան կժամանի Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահը
Հոկտեմբերի 8-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան են ժամանելու Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և Եվրոպական օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն:
Զվարթնոց օդանավակայանում հյուրերին դիմավորելու է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նախատեսվում է նրանց հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային օիմպիական կոմիտեն:
Այցի երկրորդ օրը, պարոնայք Թ. Բախը և Պ. Հիկեն, ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանի հետ մասնակցելու են հայ առաջին օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: Այնուհետև նախատեսվում է հյուրերի և ՀԱՕԿ նախագահի առանձնազրույցը նրա նստավայրում, որից հետո կլինի հայտարարութուն լրատվամիջոցների համար:
Թոմաս Բախը և Պատրիկ Հիկեն Երևանից կմեկնեն հոկտեմբերի 9-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում