ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրի տեքստը հրապարակվել է
Հրապարակվել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության պայմանագիրը իր բոլոր հավելվածներով: Այն ռուսերեն լեզվով հասանելի է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության կայքում:
Այն իր մեջ ներառում է «Եվրասիական Տնտեսական Միության մասին 2014թ-ի մայիսի 29-ի պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին» պայմանագրի նախագիծը, ինչպես նաև 5 հավելված-փաստաթղթեր:
Հավելված 1՝ Միջազգային պայմանագրերի ցուցակ, որոնց միանում է Հայաստանը
Հավելված 2` Արձանագրություն՝ ԵՏՄ 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
Հավելված 3՝ Պայմանները և անցումային դրույթները:
Հավելված 4՝ Աապրանքների և դրույքաչափերի ցուցակ, որոնք անցումային փուլում կունենան արտոնյալ դրույքաչափերը:
Հավելված 5՝ ԵՏՄ տարածքից ԵՏՄ տարածք այլ պետությունների տարածքով ապրանքների փոխադրման առանձնահատկությունների մասին:
Հիշեցնենք, որ ըստ նախնական պայմանավորվածության` ԵՏՄ-ին անդամակցելու պայմանագիրը նախատեսվում է ստորագրել այս տարվա հոկտեմբերի 10-ին` Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք հանդիպման ընթացքում: