Արմեն Մարտիրոսյան. Ես ու Լևոն Զուրաբյանը մի փոքր տարակարծություն ունենք
«Մենք սկսել ենք պայքարը, որը բերում է մի հանգրվանի, երբ պետք է լինի միասնություն, համախմբվածություն: Առաջ ենք ընթանալու՝ անկախ ամեն ինչից, որովհետև ունենք հայրենիքը փրկելու, Հայաստանը պաշտպանելու խնդիր»,- Հրազդանում կայացած եռյակի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» համատեղ հանրահավաքի ժամանակ իր խոսքում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Ըստ նրա, իշխանությունները փորձում են տարատեսակ անհամաձայնություններ գտնել եռյակի գործողություններում. «Այդպիսի անհամաձայնություն չկա, մենք բոլորս կողմն ենք փոփոխություններին»:
«Պարզվում է, ես ու Լևոն Զուրաբյանը մի փոքր տարակարծություն ունենք: «Իշխանամետ» փորձագետներն ասում են, թե ինչու կառավարության հրաժարականը չենք պահանջում: Որևէ խնդիր չկա պահանջելու, որովհետև այդ դեպքում նույն իշխանությունները Սիմոնի փոխարեն կբերեն Պողոսին, կամ Պողոսի փոխարեն՝ Սիմոնին: Մեր տարակարծությունն այն է, որ Լևոնը համոզված է, որ Սուրիկ Խաչատրյանին կբերեն, իսկ ես՝ Գալուստ Սահակյանին: Բայց մենք իշխանություններին հնարավորություն չենք տա այդ վեճը լուծել, որովհետև բոլորով միասին իշխանափոխություն ենք անելու»,- նշեց նա:
Ա. Մարտիրսյանն ասաց, որ իրենք ծավալում են պայքար առաջին հերթին հանուն Հայաստանի. «Միայն միասնությամբ կարող ենք հասնել հաղթանակի»:
Նախորդող հրապարակում՝
Մուսինյան. Հայաստանի բոլոր առվակները`մարդկային հոծ բազմության տեսքով, պետք է մեկտեղվեն