Մուսինյան. Հայաստանի բոլոր առվակները`մարդկային հոծ բազմության տեսքով, պետք է մեկտեղվեն
««Հայ ազգային կոնգրեսը», «Բարգավաճ Հայաստանը» ուզում են, որ Հայաստանը հեռանկար ունենա, ոչ թե մարդիկ իրենց երազները, ցանկությունները, պլանները կապեն ուրիշ երկրների հետ, այլ բարեկեցիկ ապագա ապահովեն Հայաստանում»,- Հրազդանում ընթացող եռյակի` ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» համատեղ առաջին հանրահավաքի ժամանակ իր խոսքում ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
Նա նշեց, որ բոլորին պետք է քարոզեն, համոզեն, կոչ անեն հոկտեմբերի 10-ին գալ Երևան՝ Ազատության հրապարակ. «Ամբողջ Հայաստանի բոլոր առվակները մարդկային հոծ բազմության տեսքով պետք է հոսեն և մեկտեղվեն Ազատության հրապարակում»:
«Վստահ եղեք, որ համաժողովրդական այդ բազմության, Կոնգերսի, Բարգավաճ Հայաստանի, Ժառանգության առաջնորդությամբ կսկսվի մի պրոցես, որի ավարտը, անկսկած լինելու է իշխանության հեռացումը քաղաքական ասպարեզից»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները